Հայերեն   English   Русский  
��������� ������������������������������������������
Բելգիայի դաշնային խորհրդարանի ստորին պալատի՝ ներկայացուցիչների պալատի պատգամավոր Հենդրիկ Բոգարտը, կապված Թուրքիայում սահմանադրական հանրաքվեի արդյունքների հետ, առաջարկել է թուրքերին զրկել Բելգիայի հպատակությունից:
Կասկած չկա, որ սահմանադրական փոփոխություններից հետո տարածաշրջանում հայտնվելու է բոլորովին նոր Թուրքիա: Նորը, սակայն, դեռևս չի նշանակում, թե հարաբերվելու ենք ավելի դրական և հարևանների անվտանգության համար պակաս սպառնալիքներ և մարտահրավերներ ստեղծող պետւթյան հետ:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը կայցելի Թուրքիան: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրքիայում ձերբակալվել է գերմանական «Die Welt» պարբերականի թղթակից Դենիզ Յուջելը, ով մեղադրվում է ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու, տվյալների չարաշահման և ահաբեկչության քարոզչության մեջ: Այս մասին հաղորդում է պարբերականի կայքը:
Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակներում կայացել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքի հանդիպումը Պենտագոնի նոր ղեկավար Ջեյմս Մատտիսի հետ:
ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ, որի ընթացքում քննարկվել է Սիրիայի հարցով Աստանայում կայանալիք հանդիպման նախապատրաստումը: Այդ մասին հայտնում է ռուսական դիվանագիտական գերատեսչության մամուլի ծառայությունը: Գրում է Russian.rt.com-ը:
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը, ում դեմ պատիժ է սահմանվել մեջլիսում Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար, պատրաստվում է խնդիրը տեղափոխել իրավական դաշտ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Փայլանը նշեց, որ այս պահին պատրաստվում է Սահմանադրական դատարան ներկայացվելիք դիմումը:
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Շըրնաքի պատգամավոր Ֆերհաթ Էնջուին սպառնում է մինչև 22 տարվա ազատազրկում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Դիքեն» պարբերականը:Ըստ տեղեկության` Ֆերհաթ Էնջուի վերաբերյալ Շըրնաքի հանրապետական գլխավոր դատախազության կողմից հարուված գործն ուղարկվել է Շըրնաքի երկրորդ ծանր հանցագործությունների դատարան, ինչը վերջինս ընդունել է:
Թուրքիայում գրանցված ուժեղ ցուրտը կաթվածահար է արել երկիրը: Թուրքիայի արևմուտքում սառնամանիքի հետևանքով ջրամղիչ աշտարակը վերածվել է սառցե քանդակի:
2016թ. ապրիլի 4-ից ուժի մեջ էր մտել փախստականների անօրինական ներհոսքի կանխարգելման նպատակով Թուրքիայի և Եվրամիության (ԵՄ) միջև կնքված պայմանագիրը: Թուրքական «Hürriyet» լրատվակայքի տեղեկացմամբ՝ պայմանագրի շրջանակներում մինչ օրս Թուրքիան հետ է ընդունել 801 անօրինական փախստականի, որոնք Թուրքիայի տարածքով Հունաստան էին անցել 2016թ. մարտի 20-ից հետո:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: