Հայերեն   English   Русский  
Երևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Համաշխարհային ամանորյա հիթերին գերազանցող հայկական երգի հեղինակներն են Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբինյանը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։
Բնապահպանության ոլորտում ի՞նչ աշխատանքներ են տարվել այս տարի և ի՞նչ է նախատեսվում 2020թ.-ին: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, ավագանու անդամների քննարկմանը ներկայացնելով այս ուղղությամբ քաղաքապետարանի մեկ տարվա աշխատանքը, նշել է, որ գույքագրվել են ոռոգման ցանցերն ու առկա խնդիրները: Այսօր Երևանում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները կազմում են 867,5 հա, իսկ մեկ շնչին բաժին ընկնող կանաչ տարածքը՝ 7,8 քմ: Ուսումնասիրվել և մշակվել է ծառերի անձնագրավորման մեթոդիկա, կատարվել են ՇՄԱԳ ...
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
Ժամանակին, երբ Հայկ Մարությանը քաղաքապետ չէր, այլ մեզ պես շարքային երևանցի ու շատ էր ուզում, որ Երևանի այն ժամանակվա քաղաքապետը
Դեկտեմբերի 21-ին, ժամը 20:00-ին կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ուսումնասիրվում են մայրաքաղաքում գործող առողջապահական հաստատությունների կողմից բժշկական թափոնները ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի ներկայացուցիչը զեկուցել է, որ թափոնների ոչնչացման հատուկ պայմանագրեր չունենալու համար բժշկական կազմակերպությունների նկատմամբ 21 վարչական վարույթ է հարուցվել:
Երևանի 2750-ամյակի այգում իր հյուրընկալ դռները կբացի սուրբծննդյան տոնավաճառը՝ «Christmas market»-ը: Թե ինչու՞ ոչ Հյուսիսային պողոտայում և ոչ մասնավորի հետ՝ քաղաքապետարանը պարզաբանում է. նախկինում կրպակները տնտեսվարողներին տրամադրվել են առանց մրցույթի և առանց համայնքի նկատմամբ որևէ պարտավորության: Նախկին կազմակերպիչները նոր պայմաններով համայնքի հետ համագործակցել չեն ցանկացել: Այս տարի առաջին անգամ տնակ-կրպակները վարձակալությամբ կտրամադրվեն աճուրդով:
Երևանի քաղաքապետարանը նախատեսում է հունվարի 1-ից բարձրացնել Երևանի արվեստի, երաժշտական դպրոցների ու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների մինչև 25 տոկոսի ու մարզադպրոցների աշխատակիցների աշխատավարձերը մինչև 56 տոկոսի չափով: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Բրեգովիչի համերգի ու տոնածառի լույսերը վառելու համար Երևանի քաղաքապետարանը կծախսի 290 հզր դոլար, ընդհանուր միջոցառումների ծախսը կազմում է շուրջ 680 հզր դոլար։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: