Միացյալ Նահանգները Ռուսաստանից պահանջում է անմիջապես վերադարձնել Կերչի նեղուցում գրանցված միջադեպից հետո ձերբակալված ուկարինացի նավաստիներին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Հակառակ դեպքում նա Ռուսաստանին «կոլեկտիվ պատասխանով» է սպառնացել: Գրում է Ntv.ru-ն:
ABC լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուկջիի սպանության գործում Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալման Ալ Սաուդի ներգրավվածության վերաբերյալ ուղղակի ապացույցների բացակայության մասին: Գրում է Gazeta.ru-ն:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները թույլ չի տա Ուրուգվայից միգրանտների քարավանին մուտք գործել երկրի տարածքը: Գրում է Gazeta.ru-ն:
Հյուսիսային Կորեայի քաղաքական գործիչների հետ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը հետաձգվել է: Այդ մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը` հղում անելով Պետդեպարտամենտին: Գրում է Gazeta.ru-ն:
Թուրքիան, Հնդկաստանը, Չինաստանը, Հունաստանը, Իտալիան, Թայվանը, Ճապոնիան և Հարավային Կորեան այն 8 երկրներն են լինելու, որոնք չեն տուժի Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է պատժամիջոցների տեքստը, որում ասվում է, որ սահմանափակող միջոցների նոր ալիքը «ուղղված է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագրի (ԳՀՀԾ) մասնակիցների՝ տվյալ համաձայնագրի պահպանման հետևողական ջանքերի վիժեցմանը»:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգներից «մի քանի շաբաթ կպահանջվի» սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուկջիի սպանության գործով պատասխան քայլերի համար: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությամբ Պոմպեոն հանդես է եկել KMOX ռադիոկայանին տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Gazeta.ru-ն:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգթոնին հաջողվել է պարզել սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուկջիի սպանության համար պատասխանատու մի շարք անձանց: Գրում է Gazeta.ru-ն:
Պետքարտուղարության մամուլի քարտուղար Հեզեր Նաուերթը հերքել է ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իբրև կարող էր լսել Թուրքիայում անհայտ կորած սաուդցի լրագրող Ջամալ Հաշուկջիի խոշտանգումների աուդիոձայնագրությունը: Գրում է Russian.rt.com-ը:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն մեկնել է Անկարա` քննարկելու Ստամբուլում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուկջիի անհետացման միջադեպը: Գրում է Gazeta.ru-ն: