Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի քիչ առաջ որոշում կայացրեց բավարարել ՀՔԾ քննիչի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդության քննության օրը դեռևս հայտնի չէ, իսկ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, որ պետք է քններ միջնորդությունը արձակուրդ է մեկնել: Այս մասին տեղեկացնում են Քոչարյանի պաշտպանական խմբից։
Երևան քաղաքի դատարանի Աջափնյակի նստավայրում՝ դատավոր Նաիրա Ավետիսյանի նախագահությամբ սկսվեց Մանվել Գրիգորյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով առաջին նախնական դատական նիստը։