Հայերեն   English   Русский  
Եմեն
Թուրքիայի ԱԳ նախարարությունը դադարեցրել է Եմենի մայրաքաղաք Սանայում իր դեսպանատան աշխատանքները երկրում ստեղծված անկայուն իրավիճակի պատճառով:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. "Ալիևը չգիտի, թե ինչ հիմքով է հայ զինվորը կանգնում Ակնայում և/կամ Կովսականում։ Միամիտ դեմքով տարբեր հարթակներից հայտարարում է, թե կրակելու են հայերի վրա, քանի դեռ մեր զինվորը գտնվում է Արցախում։ Մինչդեռ չէր խանգարի, եթե սեփական հորը կուռք դարձրած Իլհամը ետ նայեր և ծանոթանար Հեյդարի գործունեությանը։ Կարող է հիշողությունում ինչ-որ բաներ արթնանան։ Ձեռի հետ էլ հասկանա, թե ոնց ստացվեց, որ մեր զինվորները կանգ առան Ակնայում և ոչ թե Քուռի ափին։ ...
Վաշինգտոնի և Օրեգոնի շրջաններում սպիտակ գույն ունեցող զանգված է թափվում, սակայն դրա ծագումը անհայտ է:Արտակարգ իրավիճակների աշխատակիցները հայտնել են, որ դա կարող է տարբեր պատճառներ ունենալ, և մոխիրը կարող է աշխարհի այլ հատվածներից եկած լինել:
Չորեքշաբթի օրը Եմենի Ալ Քաիդայի ճյուղը ստանձնել է անցած շաբաթ Փարիզի թերթերից մեկի խմբագրատանը իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը: Խմբավորման հրամանատարներից մեկը հայտնել է, որ հարձակման միջոցով իրենք վրեժ են լուծել շաբաթաթերթի կողմից հրապարակված Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները հրապարակելու համար:
Եմենի մայրաքաղաքում մեքենայում տեղադրված ռումբի պայթյունից 38 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ:Ականատեսներից մեկը հայտնել է, որ ահաբեկիչը մեքենան կանգնեցրել է ճանապարհի կենտրոնում, իսկ ինքը նստել մեկ այլ մեքենա:
Եմենի մայրաքաղաքում Կառավարության դեմ հուտիների կազմակերպած ցույց ժամանակ տեղի ունեցած պայթյունից 47 մարդ է զոհվել:
Եմենի Ադ Դալի քաղաքում անհայտ անձինք առևանգել և սպանել են քաղաքական գործիչ Նասեր Ալի ալ Ավդին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: