Հայերեն   English   Русский  
Եմեն
Եմենում ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքի հարվածների հետևանքով «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վեց զինյալ է ոչնչացվել: Այս մասին հաղորդում է «Синьхуа» լրատվական գործակալությունը` հղում անելով երկրի զինված ուժերի իր աղբյուրին: Գրում է Russian.rt.com-ը:
Եմենում խոլերայի համաճարակից 1890 մարդ է մահացել: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել երկրի առողջապահության նախարար Նասեր Բաումը: Գրում է Russian.rt.com-ը:
Sky News Arabia հեռուստաընկերության փոխանցմամբ` Լիբիայի՝ միջազգայնորեն ճանաչված կառավարությունը հայտարարել է Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին: Գրում է Gazeta.ru-ն:
Եմենի դատարանը երկրի նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադիին մահապատժի է դատապարտել: Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը:Դատարանի վճռով Հադին մահապատժի է դատապարտվել «պետական դավաճանության և «ագրեսոր-երկիր Սաուդյան Արաբիային և նրա դաշնակիցներին աջակցության համար»: Նրանից բացի՝ Սանայի դատարանը բարձրագույն պատժի է դատապարտել 6 բարձրաստիճան պաշտոնյայի նրա կառավարությունում, այդ թվում՝ ԱՄՆ-ում Եմենի դեսպան Ահմեդ Ավադ Բին Մուբարաքին և երկրի ԱԳՆ նախկին ղեկավար Ռիյադ Յասինին:Նշենք, որ մայրաքաղաք Սանան, ...
Ավելի քան 100 միլիոն մարդ ամբողջ աշխարհում կանգնած է թերսնուցման և սովամահության ռիսկի առջև: Այս մասին ահազանգում են ՄԱԿ պաշտոնյաները: ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության վթարային բաժնի տնօրեն Դոմինիկ Բուրգեոնը հայտարարել է, որ ռիսկային գոտում գտնվող մարդկանց թիվը շարունակելու է աճել՝ խլելով միլիոնավոր կյանքեր, եթե հումանիտար օգնությունը տեղ չհասնի:Վերջին տվյալների համաձայն 102 մլն մարդ կանգնած է սովամահության եզրին: Այս ցուցանիշը անցյալ տարվա համեմատ ավելացել է գրեթե 30 տոկոսով՝ 80 ...
Պենտագոնում հայտարարել են, որ Եմենում «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների ուղղությամբ իրականացված օդային հարվածների հետևանքով կարող էին քաղաքացիական անձինք զոհվել: Գրում է Russian.rt.com-ը:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ուղևորվել է «Դովր» ավիաբազա, որպեսզի անձամբ դիմավորի Եմենում զոհված ամերիկացի զինվորական Ուիլյամ Օուենսի դին տեղափոխող օդանավը: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքերի և ուղղաթիռների վաղ առավոտյան հարձակման արդյունքում Եմենում առնվազն 20 մարդ է սպանել, այդ թվում խաղաղ բնակիչներ։ Թիրախում եղել են Ալ-Կաիդայի գրոհայինները։ Այս մասին հաղորդում են տեղական աղբյուրները։ Դրանք Al Jazeera-ին փոխանցել են, որ առնվազն վեց տուն է ավերվել և մի շարք քաղաքացիական անձինք մնացել են փլատակների տակ Ալ -Բայդա հարավային նահանգում:Զոհվածների թվում կան կանայք և երեխաներ:Նշվում է, որ հարձակման արդյունքում սպանվել են Ալ-Կաիդայի Եմենի ճյուղի ղեկավարներից երկուսը։ ...
Եմենում ավելի քան 400.000 երեխա սովամահության վտանգի առջև է կանգնած, իսկ 2.2 միլիոնը հրատապ խնամքի կարիք ունեն: Այս մասին վկայում են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` ՅՈւՆԻՍԵՖ-ի հրապարակած տվյալները:ՄԱԿ-ի հիմնադրամի գրանցած ցուցանիշները վկայում են այն մասին, որ սովի մակարդակը երեխաների շրջանում հասել է «բոլոր ժամանակների առավելագույն ցուցանիշին»: Առնվազն 462.000 երեխա տառապում է սուր թերսնուցմամբ: Այս ցուցանիշը 200 տոկոսով ավել է 2014 թվականի համեմատՅՈւՆԻՍԵՖ-ի հրապարակած զեկույցում նշվում է նաև, որ յուրաքանչյուր ...
ԱՄՆ-ն որոշել է սահմանափակել Եմենում Սաուդյան Արաբիայի քարոզարշավի ռազմական աջակցությունը՝ պայմանավորված քաղաքացիական զոհերի մեծ թվով: Այս մասին հայտնել են Միացյալ Նահանգների պաշտոնյաները:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: