Հայերեն   English   Русский  
Եմեն
Եմենի կառավարական ուժերին աջակցություն ցուցաբերող կոալիցիան` Սաուդյան Արաբիայի ղեկավարությամբ, հայտարարել է 48-ժամյա զինադադարի մասին: Այս մասին գրում է Al-Jazeera-ն` հղում անելով սաուդական լրատվամիջոցներին:Կրակի դադարեցման ռեժիմը ուժի մեջ կմտնի շաբաթ օրը կեսօրին:Կոալիցիան նշում է, որ զինադադարը կարող է երկարել, եթե հութիները հետևեն դրան և թույլ տան օգնություն հասցնել ապստամբների կողմից վերահսկվող շրջաններ: Հութիների ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել կրակի դադարեցման վերաբերյալ լուրերը: Նշենք, ...
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երկուշաբթի ժամանել է Օմանի մայրաքաղաք Մոսկատ` որպեսզի փորձի վերակենդանացնել 19 ամիս տևող Եմենի պատերազմն ավարտելու բանակցությունները:
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Շուլցը հայտարարությամբ է հանդես եկել, որի համաձայն` ԱՄՆ-ն պատրաստ է հրթիռային հարձակումների դեպքում Եմենում նոր հարվածներ իրականացնել: Գրում է Russian.rt.com-ը:
Save the Children բարեգործական կազմակերպության զեկույցում նշվում է, որ աշխարհում ամեն 7 վայրկյանը մեկ ամուսնանում է 15 տարին չլրացած աղջիկ:
Յեմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի իրականացրած ռմբակոծությունների հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը` հղում անելով Հոդեյդա քաղաքի Ալ Տաուրա հիվանդանոցի պաշտոնական ներկայացուցչին:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Եմենի հակամարտության հետևանքով զոհերի թիվն աճել է` 6 հազարից 10 հազարի հասնելով: Այդ մասին հայտնել է Եմենում ՄԱԿ-ի համակարգող Ջեյմի Մակգոդրիկը: Գրում է Russian.rt.com-ը:
Եմենի Ադեն քաղաքում մահապարտ ահաբեկչի կողմից իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ծայարհեղական խմբավորումը: Այդ մասին հայտնել է Sky News Arabia հեռուստաընկերությունը: Գրում է Russian.rt.com-ը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Եմենում տիրող իրավիճակի սրման պատճառով անհանգտություն է հայտնել և ռազմական գործողություններին մասնակցություն ցուցաբերող կառավարական զորքերին և շիա ապստամբներին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Գրում է Gazeta.ru.-ն:
Առնվազն 6 զինվորական մահացել է, ևս տասնյակ վիրավորվել է Եմենի մայրաքաղաք Ադենում տեղակայված զինվորական բազայի մոտակայքում որոտած 2 պայթյունների հետևանքով:
Եմենի հարավային ալ-Մուքալա քաղաքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 42-ի: Այս մասին հաղորդում է arabic.rt.com-ը՝ հղում անելով Եմենի անվտանգության ծառայության աղբյուրներին:Ավելի վաղ հաղորդվում էր 38 զոհի և 24 վիրավորի մասին: Եմենի Հադրամաութ նահանանգի առաջնորդ Ահմադ Սաիդ բն Բարիքը հայտարարել է 4 բնակավայրերում տեղի ունեցած ահաբեկչական 5 գործողությունների մասին: Պայթյուններն իրականացրած մահապարտ ահաբեկիչների նպատակը եղել են քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտները: «Իսլամական ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: