Հայերեն   English   Русский  
Եմեն
Եմենի կառավարական ուժերի և հուսիների միջև հունիսի 18-ին Եմենի կենտրոնական Թաիզ քաղաքում գերիների փոխանակում է կատարվել: Հաղորդում է arabic.rt.com-ը:Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ կառավարական ուժերի 76 մարտիկի դիմաց ազատ են արձակվել ապստամբ 118 հուսիներ: Եմենի ճգնաժամից մեկնարկից ի վեր սա գերիների փոխանակման ամենամեծ գործարքն է մարտնչող կողմերի միջև: Ավելի վաղ ազատ են արձակվել նախորդ տարի հունվարից հուլիսն ընկած ժամանակահատվածում Լահջ, Աբյան շրջանների և Ադեն քաղաքի ազատագրման ժամանակ գերի ...
Եմենում ավելի քան երկու տարի տևած հակամարտության կողմերը համաձայնել են ազատ արձակել բոլոր բանտարկված երեխաներին: Այս մասին իր թվիթերյան էջում գրառում է կատարել Քուվեյթում ընթացող խաղաղության բանակցություններում ՄԱԿ-ի պատվիրակ Իսմայիլ Ուլդ Չեյխը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպարտամերտը հունիսի 2-ին հայտարարել է, որ Եմենի կառավարական ուժերի դեմ պայքարող շիական «Անսար Ալլահ» խմբավորումը ահաբեկչական կազմակերպություն չէ: Հաղորդում է arabic.rt.com-ը:
Եմենի հակամարտող կողմերը` կառավարական ուժերն ու հուսիները համաձայնության են եկել նախքան ռամադանի(իսլամական պաս) մեկնարկը բանտարկյալների փոխանակում իրականացնել: Հաղորդում է arabic.rt.com-ը:
Կիրակի օրը Եմենի ոստիկանական բաժանմունքներից մեկի մոտ մահապարտ ահաբեկչի հեղինակած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ, վիրավորվել` 60-ը: Այս մասին հայտնում է Euronews-ը:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել են, որ Եմենում Միացյալ Նահանգների զինված ուժերի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով հաջողվել է «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման տաս ահաբեկչի ոչնչացնել: Գրում է Gazeta.ru.-ն:
Եմենում մարտնչող «Անսար Ալլահ» շարժման առաջնորդ Աբդ ալ-Մալիք Հուսին հայտարարել է, որ Իսրայելը անմիջական մասնակցություն ունի Եմենի դեմ ագրսեիային: Հաղորդում է arabic.rt.com-ը:
Եմենի և Սաուդյան Արաբիայի միացյալ ուժերը «Ալ-Քաիդա»-ից ազատագրել են նավահանգստային Մուքալլա քաղաքը, որը ջիհադիստների վերահսկողության տակ է եղել շուրջ մեկ տարի: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ապրիլի 21-ին Մասկատից Քուվեյթ է մեկնել Եմենի ապստամբների` հուսիների և նախկին նախագահ Աբդալլահ Սալեհի համատեղ պատվիրակությունը` մասնակցելու համար երկրի ճգնաժամի քաղաքական լուծմանն ուղղված բանակցություններին: Հաղորդում է arabic.sputniknews.com-ը:
ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի որոշման համաձայն՝ Թուրքիան սառեցրել է Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալա Սալեհի ակտիվները:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: