Հայերեն   English   Русский  
Եմեն
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը կազմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված այն վայրերի ցուցակը, ուր անվտանգության և ապահովության երաշխիքների բացակայության պատճառով հնարավոր չէ այցելել: «Սև ցուցակում» ընդգրկված են աշխարհի տարբեր երկրներում գտնվող 66 տեսարժան վայրեր:
Իսրայելական «Ալ» ընկերությանը պատկանող ինքնաթիռը մարտի 20-ին վայրէջք է կատարել Բեն-Գուրիոն օդանավակայանում` տեղափոխելով եմենցի 17 հրեայի: Հայտնում է alarabiya.net-ը:
ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի մշտական ներկայացուցիչ Աբդալլահ Մալամին Անվտանգության Խորհրդում ունեցած իր ելույթի ընթացքում պահանջել է ճնշում գործադրել Եմենի հակամարտող կողմերի, մասնավորապես հուսիներին վրա` պաշարված բնակավայրերին օգնություն հասցնելու համար: Հայտնում է arabic.rt.com-ը:
Թուրքիայի զինված ուժերը մասնակցում են Սաուդյան Արաբիայի գլխավորած “Իսլամական հակաահաբեկչական կոալիցիայի” իրականացրած զորավարժություններին, հաղորդում է թուրքական “Haber7” կայքը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարությամբ է հանդես եկել, որի համաձայն` Լիբիան, որը նախկինում ղեկավարվում էր 2011թ. ՆԱՏՕ-ի կողմից իրականացված ռազմական գործողությունների արդյունքում գահընկեց արված Մուամար Քադաֆիի կողմից, մոտ է անգործունակ պետության վերածվելուն: Գրում է Russian.rt.com-ը:
7 հոգի մահացել և առնվազն տասը հոգի վնասվածքներ են ստացել Եմենի հարավային Ադեն քաղաքի ոստիկանության անցակետում տեղի ունեցած պայթյունի հետանքով: Փոխանցում է alarabiya.net-ը:
Ալ-Կաիդա խմբավորման զինյալները հունվարի 25-ին իրենց վերահսկողությունն են հաստատել Հարավային Եմենի Լահիջ նահանգի մայրաքաղաք Ալ-Հութա քաղաքի վրա: Հայտնում է arabic.rt.com-ը:
Սառը պատերազմի ավարտին հաջորդած 20 տարիների ընթացքը կարելի է բնութագրել որպես հակամարտությունների անկման ժամանակահատված: Հինգ տարի առաջ, սակայն, այս դրական միտումը ընդհատվեց, և այժմ կարող ենք փաստել, որ ամեն տարի ավելանում է հակամարտություններին զոհ գնացած մարդկանց թիվը: Քիչ հավանական է, որ 2016 թվականին այս հարցում որևէ բարելավում կնկատվի:
ՄԱԿ-ի խոսնակ Ահմադ Ֆաուզին հունվարի 12-ին Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եմենի հարցով ծրագրված խաղաղության բանակցությունների հերթական փուլի հետաձգման մասին: Հայտնում է arabic.rt.com-ը:
Եմենում «Բժիշկներ առանց սահմանների» հիվանդանոցի հրթիռակոծության արդյունքում առնվազն 4 մարդ է սպանվել, ևս 10-ը վիրավորվել են:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: