Հայերեն   English   Русский  
Եմեն
Քուվեյթի պետությունը որոշել է ընդլայնել Սաուդյան Արաբիայի կողմից ղեկավարվող արաբական կոալիցիայում ընդգրկված իր զորքերը: Այս նպատակով ցամաքային լրացուցիչ զինված ուժեր են ուղարկվել ՍԱ-ում՝ Եմենի ռազմական գործողություններին միջամտելու համար: Հաղորդում է arabic.sputniknews.com-ը:
Շվեյցարիայի Բելլ քաղաքում (մայրաքաղաք Բեռնից մոտ 40 կմ հեռավորության վրա) Եմենի կառավարական պատվիրակության, ապստամբների ներկայացուցիչների և նախկին նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի կուսակցության ներկայացուցիչների միջև ՄԱԿ-ի հովանու ներքո ընթացող բանակցություններն ավարտվել են առանց որևէ էական հաջողության:
Եմենի կառավարության և ապստամբ հուսիների միջև Շվեյցարիայում ընթացող բանակցությունների առաջին օրը խորհրդակցող կողմերը քննարկեցին հրադադարի ռեժիմի վերաբերյալ միջազգային բանաձևերը և անվտանգ միջանցնքերի բացման հեռանկարները: Բանակցություններին մասնակցում են Եմենի նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադիի, հուսիների և Ազգային Կոնֆերանս կուսակցության ներկայացուցիչները, որին պատկանում էր Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը:
Շվեյցարիայի Բելլ քաղաքում (մայրաքաղաք Բեռնից մոտ 40 կմ հեռավորության վրա) Եմենի կառավարական պատվիրակության, ապստամբների ներկայացուցիչների և նախկին նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի կուսակցության ներկայացուցիչների միջև ՄԱԿ-ի հովանու ներքո սկսվել են բանակցություններ, որոնց նպատակն է վերջ դնել Եմենում առկա ճգնաժամին:
Եմենի նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադին Սաուդյան Արաբիայի կողմից գլխավորվող կոալիցիոն ուժերից պահանջել է դեկտեմբերի 15-ից յոթ օր ժամկետով դադարեցնել կրակը` համաձայնեցնելով Ժնևի խաղաղության բանակցությունների մեկնարկին: Այս մասին հաղորդում է arabic.rt.com-ը:
Հայտնի հոլիվուդյան դերասանուհիներ Էմմա Ուոթսոնը և Քիրա Նայթլին որոշել են միանալ Wardrobes For Women բարեգործական արշավին, որն իրականացվում է Women for Women International միջազգային կազմակերպության կողմից: Գրում է Popcornnews.ru.-ն:
Գերմանական արտաքին հետախուզական գործակալությունը(BND) դեկտեմբերի 2-ի զեկույցում հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի միջամտության քաղաքականությունը Եմենում միայն խորացնում է հակամարտությունը և կարող է ապակայունացնել ողջ արաբական աշխարհը:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչները Եմենի հարավում գրավել են Զինջիբար և Ջար խոշոր քաղաքները: Գրում է Lenta.ru.-ն:
Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ գործող կոալիցիան ռմբակոծել է «Բժիշկներ առանց սահմանների» բարեգործական կազմակերպության հիվանդանոցը: Անգլաեզու RT կայքի փոխանցմամբ՝ համապտասխան հաղորդագրություն տարածվել է միջազգային բարեգործական կազմակերպության ներկայացուցչի կողմից: Գրում է Russian.rt.com-ը:
Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ գործող արաբական երկրների կոալիցիայի կողմից Եմենում կես տարվա ընթացքում իրականացված օդային հարվածների հետևանքով ավելի քան 500 երեխա է զոհվել: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: