Հայերեն   English   Русский  
Եմեն
Սաուդյան Արաբիայի ղեկավարությամբ գործող արաբական կոալիցիայի ուժերի կողմից Եմենում իրականացված օդային հարվածների արդյունքում վերջին մեկ օրվա ընթացքում առնվազն 22 մարդ է զոհվել, իսկ տասնյակ անձինք` վիրավորվել:
Համացանցում հայտնվել է ամիսներ առաջ Եմենում գերեվարված ֆրանսուհու` Իզաբել Պրիմի մասնակցությամբ տեսահաղորդագրություն: Տեսահաղորդագրության ընթացքում ֆրանսուհին անգլերեն լեզվով դիմում է ֆրանսիական և եմենյան իշխանություններին` իրենց ազատ արձակելու խնդրանքով: Գրում է Vesti.ru-ն:
Ամողջ աշխարհում մարդիկ անհանգստանում են և փորձում կանխարգելել այն միտումները, որ գրանցվում են Եմենում: Բանն այն է, որ այստեղ սովորական բան է դարձել աղջիկ երեխաներին տարիքով մի քանի անգամ մեծ տղամարդկանց հետ ամուսնացնելը: Դրա դիմաց աղջկա ընտանիքը, որպես կանոն, պարկեշտ միջոցներ է ստանում: Աղջիկների ավելի քան մեկ քառորդն այստեղ ամուսնանում է նախքան նրանց 15 տարին լրանալը: Լինում են դեպքեր, երբ աղջիկները ամուսնության առաջին օրը մահանում են: 2010 թվականին ծննդաբերության ժամանակ 12-ամյա աղջիկը մահացավ: ...
ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիային կարող է ռազմական ուղղաթիռներ, դրանց համար անհրաժեշտ սարքավորումներ և ընդհանուր առմամբ 1,9 միլիարդ դոլար արժողությամբ այլ ռազմական սարքավորումներ վաճառել: Այդ մասին համապատասխան հաղորդագրություն տարածվել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտպանության և անվտանգության համագործակցության գծով գործակալության կողմից: Գրում է Russian.rt.com-ը:
Դեռևս մայիսի սկզբին հայտարարվեց, որ Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ն ցանկանում են Եմենում 5-օրյա հրադադար սահմանել, քանի որ դա անհրաժեշտ էր, որ հեշտանար մարդասիրական օգնության փոխանցումը խաղաղ բնակիչներին: Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ն նաև ապստամբներին էին կոչ անում պահպանել հրադադարի ռեժիմը, բայց հենց այդ 5-օրյա զինադադարի ընթացքում արդեն Սաուդյան Արաբիայի զինված ուժերը սկսեցին տեխնիկա մոտեցնել Եմենի հետ սահմանին գտնվող Նաջրան քաղաքին: Սաուդյան Արաբիայից նման անհրաժեշտությունը բացատրում էին Եմենի ապստամբ հուսիների ...
Եմենում շիա հուսի ապստամբների և Սաուդյան Արաբիայի ղեկավարությամբ գործող արաբակաան կոալիցիայի միջև հայտարարված հրադադարն ավարտվել է: Վերոնշյալ հրադադարը հայտարարվել էր մայիսի 12-ին: Գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Սաուդյան Արաբիայի ցամաքային ուժերը լիակատար մարտական պատրաստության են բերված և պատրաստ են պատասխան հարված հասցնել, եթե հուսի խռովարարները շարունակեն Սաուդյան Արաբիայի տարածքների ռմբակոծումը` Ջազան քաղաքում:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի բանակի գլխավոր շտաբի ղեկավարի տեղակալ, բրիգադային գեներալ Մասուդ Ջազաերին հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն` Իրանը պատերազմ կսկսի ցանկացած պետության դեմ, որը կհամարձակվի հարձակում գործել Եմենի համար նախատեսված մարդասիրական օգնություն տեղափոխող “Իրան շահիդ” նավի վրա: Գրում է Ria.ru-ն:
Եմենի արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Ռիյադ Յասինն արտասվել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում` հիշելով Ադենի նավահանգստում քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերի մասին: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Կարտերը հաստատել է, որ Ադենի ծոցում գտնվող Իրանի նավերը հեռացել են Եմենի ափերից` նման նախաձեռնությունը որակելով որպես իրավիճակի հակասրացմանն ուղղված քայլ: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: