Հայերեն   English   Русский  
Եմեն
Վաշինգտոնն ակնկալում է, որ կհաջողվի Եմենում ընթացող զինված հակամարտությունը տեղափոխել քաղաքական դաշտ: Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը` հղում անելով Սպիտակ Տան հաղորդակցությունների գծով տնօրեն Ջեն Պսակիին: Գրում է Gazeta.ru-ն:
Եմենում Պարսից ծոցի երկրների կոալիցիոն ուժերի կողմից ռազմական գործողությունների ավարտից հետո նավթի գներն էական փոփոխություն չեն կրեն, քանի որ շուկան բավականաչափ հագեցած է: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ամերիկյան HIS վերլուծական կենտրոնի նավթային շուկաների գծով փորձագետ Ջիմ Բուրկհարդը: Գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Եմենում տիրող ներկայաիս իրավիճակը: Գրում է Russian.rt.com-ը:
Եմենի մայրաքաղաք Սանայում արաբական երկրների կոալիցիայի ռմբակոծիչները օդային հարվածներ են հասցրել նախագահի նստավայրի ուղղությամբ: Այդ մասին Sputnik գործակալության թղթակցին հայտնել է ռազմական աղբյուրը: Գրում է Russian.rt.com-ը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր քվեարկություն կանցկացնի այն բանաձևի շուրջ, որը նախատեսում է Եմենում հուսիթ ապստամբներին զինամթերքի առաքման բռնագրավվում և պատժամիջոցների սահմանում: Գրում է Russian.rt.com-ը:
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Եմենի տարածք ավելի քան 35 տոննա մարդասիրական օգնություն է հասցվել: Գրում է Gazeta.ru-ն:
Արաբական կոալիցիայի անդամ երկրների օդային ուժերն ու նավատորմը սկսել են Եմեն քաղաքի ռմբակոծությունը: Ռմբակոծման են ենթարկվել այժմ շիա հուսիթ ապստամբների վերահսկողության ներքո գտնվող կառավարական շենքեր: Հրթիռները նաև հարվածներ են հասցրել նավատորմային ենթակառույցներին և ցորենի ամբարներին: Գրում է Vesti.ru-ն:
Արաբական երկրների կոալիցիայի ինքնաթիռներն ու ռազմական նավերը ռմբակոծում են Եմենի հարավում գտնվող Ադեն նավահանգստային քաղաքը: Գրում է Russian.rt.com-ը:
Արաբական կոալիցիայի երկրների ինքնաթիռները նախորդ գիշեր նոր օդային հարվածներ են հասցրել Եմենի հուսիթ ապստամբների դիրքերի ուղղությամբ: Ռմբակոծման ենթարկվել են երկրի հյուսիսային և Սաուդյան Արաբիայի հետ սահմանակից շրջանները: Կոալիցիայի ուժերի թիրախ են դարձել ռազմական օբյեկտները և զինամթերքների պահեստները: Գրում է Vesti.ru-ն:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) մամլո խոսնակ Քրիստոֆ Բույերան հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն` Եմենում մեկնարկած ռազմական գործողությունների հետևանքով մարտի 26-ից սկսած 74 երեխա է զոհվել, իսկ 44-ը` տարբեր մարմնական վնասվածքներ ստացել: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: