Հայերեն   English   Русский  
Հայաստանի Հանրապետություն
Հայաստանի ողջ տարածքում հեռուստատեսային հեռարձակման անալոգային համակարգից 2015թ. հուլիսի 10-ից անցում կկատարվի թվային համակարգի։
Հոկտեմբերի 14-ին, ժամը 22.00-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սիլիկյան թաղամասի 10-րդ փողոցի թիվ 20 հասցեի դիմաց բախվել է «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենայի:«Մոսկվիչ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն:
ՀՀ բնապահպանության նախարարության՝ 06-10.10.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.78 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 18 որոշում և հաշվարկվել է 923.9հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հոկտեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին:
Հոկտեմբերի 7-ից 8-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են հայ-հունական ռազմական համագործակցության համակարգման ամենամյա խորհրդակցությունները ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության և Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային համագործակցության վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել կինոյի եւ թատրոնի հայտնի դերասան, Հայաստանի, Ռուսաստանի եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Արմեն Ջիգարխանյանին` ծննդյան օրվա առթիվ:
Գյումրիում երկրորդ օրն է փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները բողոքի ձայն են բարձրացնում: Նրանք դեմ են շահութահարկի մասին նոր օրենքին, որը, ինչպես առևտրականներն են ասում, ստիպում է ՙկամՙ վերից վար էրտանք հաշվապահություն սորվինք, կամ հաշվապահ պահենք: Այ մարդ, թողեք հանգիստ հացի փող աշխատինք՚: Առևտրականներն ասում են, իրենք հիասթափված են իշխանական բոլոր կառույցներից, հասարակ ժողովրդին ճնշելու նրանց մտքի նորանոր գոհարները ստիպում են մարդկանց բռնել արտագաղթի ուղին: Բայց ուզում են օրենքին կողմ քվեարկողներից ...
Նախագահ Սերժ Սարգսյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ, այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանատուն: Հանրապետության ղեկավարը ՉԺՀ կազմավորման 65-րդ տարեդարձի կապակցությամբ հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Թիան Չանչունին և դեսպանատան անձնակազմին, ի դեմս նրանց՝ Չինաստանի բարեկամ ժողովրդին:
Երևանում կայացել է «Գութան» ազգագրական երգի-պարի առաջին փառատոնը։ Մինչև կեսգիշեր ելույթ են ունեցել ազգագրական երգի ու պարի տասնյակից ավելի համույթներ՝ «Ակունք», «Սասուն», «Մարաթուկ», «Կարին», «Սասնա ծռեր», «Տարոնցիներ», «Մշո հավքեր», «Վան» և այլն՝ ներկայացնելով Հայաստանի ու պատմական Հայաստանի տարբեր շրջանների երգերն ու պարերը, ծիսական փոքրիկ դրվագներ։ Փառատոնը մեկնարկի առաջին իսկ պահից վերածվել է տոնախմբության։
Այսօր Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:Մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել այցի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր ազդակ կհաղորդեն հայ-հունական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: