Հայերեն   English   Русский  
Հայաստանի Հանրապետություն
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 դեպք, բացահայտվել է 1-ը:
ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է Գերմանիայի բնության պահպանության միության /NABU/ Կովկասյան ծրագրերի ղեկավար Վիտալի Կովալյովին և NABU հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Նարեկ Գրիգորյանին:
Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձին ընդառաջ սեպտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հյուրընկալվել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
Արդեն 23-րդ անգամ հայությունը սեպտեմբերի 21-ին կտոնի ՀՀ անկախության տոնը. Անկախություն, որը ձեռք է բերվել մեծ զոհողությունների ու դժվարին պայքարի գնով:
Սեպտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Թաղիսին և դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գեորգիոս Մավրոեիդիսին:
Հայ ծրագրավորողները հետաքրքիր նախագիծ են սկսել` ggtaxi, որը տաքսի ծառայությունների սպասարկման ոլորտը բարելավելու մեծ պոտենցիալ ունի: Մեծ մեգապոլիսներում արդեն բավականին տարածված երևույթ է սմարթֆոնի հավելվածով ավտոմեքենա պատվիրելը, բայց մեզանում դա նորություն է: Մեր տարածաշրջանում սա նմանատիպ առաջին նախագիծն է:
«Երիտասարդ անտառաբույծների միավորում» հասարակական կազմակերպությունը մշակել է Հայաստանում անապատացման դեմ պայքարի ռազմավարություն: Սեպտեմբերի 16-ին անցկացվեց «Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի ռազմավարության և գործողությունների ազգային ծրագիր» փաստաթղթի նախագծի հանրային քննարկումը: Միջոցառմանը մասնակցեցին ոլորտի մասնագետներ և խնդրով հետաքրքրվածներ:
Սեպտեմբերի 16-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին և Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գավրիլ Ավրամիդիսին:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 47 դեպքից բացահայտվել է 38-ը, կողոպուտի 3 դեպքից` 2-ը, խարդախության 23 դեպքից` 20-ը: Շորթման և խուլիգանության 2-ական դեպքերը բացահայտվել են:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: