Այսօր Ադրբեջանն ավելի ավտորիտար երկիր է, քան երբևէ եղել է 25 տարվա իր անկախության ընթացքում: Այս մասին Կարնեգի Եվրոպա հիմնադրամի կայքում հրապարակված «Ադրբեջանի 25ամյակը. փոփոխությունների ու ցնցումների դարաշրջան» վերլուծական հոդվածում գրում է բրիտանացի հայտնի լրագրող Թոմաս դե Վաալը, ով հայտնի է Հարավային Կովկասի հակամարտությունների ու քաղաքականության թեմայով իր վերլուծություններով: