ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և ‹‹Վորլդ Վիժն Հայաստան›› կազմակերպության ղեկավար Ժիրայր Էդիլյանի հետ այցելել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Դրախտիկ համայնքներ, կազմակերպության ‹‹Աղքատության հաղթահարման փուլային ծրագրի›› հաջողության պատմություններին ծանոթանալու։