ՀՀ վարչապետի տիկին,‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/ Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ,‹‹Ավրորա›› մարդասիրական նախաձեռնության բարի կամքի դեսպան Աննա Հակոբյանը հոկտեմբերի 19-ին Ազատության հրապարակում ներկա է գտնվել Araratchallange փառատոնի բացման արարողությանը, որն անցկացվում է ‹‹Ավրորա›› նախաձեռնության շրջանակում։ Միջոցառմանը Աննա Հակոբյանը հանդես է եկել բացման խոսքով, կարևորել փառատոնի գաղափարն ու անցկացումը՝ շեշտելով, որ հարյուրամյակներ անց հայ ժողովուրդը ...