Հայերեն   English   Русский  
​ Իրան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը «կտառապի», եթե շարունակի սպառնալ ԱՄՆ-ին: Նա այդ մասին գրել է թվիթերյան իր միկրոբլոգում: Գրում է Gazeta.ru-ն:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանը, հավանաբար, օգտագործում է այլ երկրներում իր դեսպանատները ահաբեկչական հարձակումներ պլանավորելու նպատակով: Գրում է Gazeta.ru-ն:
Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ութ անդամների, որոնք մասնակցություն էին ցուցաբերել 2017 թ. Իրանի խորհրդարանի վրա իրականացված հարձակումներին: Գրում է Gazeta.ru-ն:
Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստան ուղիղ չվերթներըշարունակվում են իրականացվել: Այս մասինPanARMENIAN.Net ին հայտնեց ՀՀ ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:
Իրանում սնկից թունավորումների հետևանքով 11 մարդ է զոհվել, իսկ ավելի քան 800-ը` տուժել: Գրում է Russian.rt.com-ը:
The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ` Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ իբն Սալման Ալ Սաուդը զգուշացրել է Իրանի հետ ռազմական հակամարտության հնարավորության մասին: Գրում է Gazeta.ru-ն:
IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի հյուսիսում՝ մայրաքաղաք Թեհրանից ոչ մեծ հեռավորության վրա 4.2 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Գրում է Rosbalt.ru-ն:
Իրանագետ Արմեն Իսրայելյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նոյեմբերի 22-ին Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահների միջև սիրիական հարցի շուրջ Սոչիում կայանալիք հանդիպման նախաշեմին կայանալու է երեք երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը:
Թուրքիան և Իրանը պայմանավորվել են Իրաքի հյուսիսում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ համատեղ ռազմական գործողություններ իրականացնելու շուրջ: Այս մասին հաղորդում են թուրքական լրատվական միջոցները:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: