Հայերեն   English   Русский  
​ Իրան
Իրանի Մեջլիսի օրակարգում ընդգրկված է «Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» օրինագծի քննարկման հարցը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրում է իրանագետ Արմեն Իսրայելյանը:«Համաձայնագրի փորձագիտական եզրակացության մեջ մեծ նշանակություն է տրվում Իրանն ու Հայաստանը միմյանց կապող անցակետին: Հատկապես հիմնավորվում է այն հանգամանքը, որ Մեղրի-Նորդուզ անցակետն Իրանի համար կարևոր է ոչ միայն երկկողմ առևտրաշրջանառությունն ապահովելու, այլև տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնելու նպատակով:
Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին այսօր խորհրդարանի նիստի ավարտից հետո անդրադարձել է Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչություններին: Ինչպես տեղեկացնում է Ալիք-ը՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին, Լարիջանին հայտարարել է, որ չարամիտ ու երկչոտ ահաբեկիչներն իրագործել են աննշան մի գործողություն, որն իհարկե արժանացել է կտրուկ պատասխանի:.
Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ աշխարհն առավել վտանգավոր է դառնում և դրանում մեղավոր են Ռուսաստանի և Իրանի գործողությունները, ինչպես նաև ահաբեկչությունը: Գրում է Russian.rt.com-ը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն այսօր ընդունել է իրանական թռչնաբուծական «Մորղփարվար» ընկերության հիմնադիր տնօրեն Հոսեյնղոլի Լոթֆիին:
Մինչև 1979 թվականի իսլամական հեղափոխությունը Իրանի Շահի գլխավոր հենարանը Պետական Անվտանգության նախարարությունն էր` SAVAK-ը`
Իրանի Իսլամական Հանրապետության գործող նախագահ Հասան Ռոհանին 25 միլիոն քվեաթերթիկների հաշվարկի արդյունքների հիման վրա առաջատար է նախօրեին կայացած նախագահական ընտրություններում: Գրում է Russianrt.com-ը:
Թուրքիան մտադիր է պատ կառուցել թուրք-իրանական սահմանին` որպես կանխարգելիչ միջոցառում ընդդեմ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քրդական բանվորական կուսակցության»: Այս մասին տեղեկացրել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան, գրում է hurriyet daily news-ը:
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում զանգվածային ծեծկռտուք է գրանցվել Թուրքիայի և Իրանի քաղաքացիների միջև, հաղորդում է «Report» կայքը: Ըստ տեղեկության՝ պատահարը գրանցվել է մայրաքաղաքի Գարադաղի շրջանի Լոքբաթան գյուղում գտնվող կանգառում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: