Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������
Երբ շաբաթվա օրերին այցելեք վերնիսաժ՝ այնտեղ շատ սիրիահայերի կտեսնեք, որոնց մեծ մասը զբաղվում է զարդերի վաճառքով: Նրանց մեջ հաճելի արտաքինով, բարձրահասակ մի երիտասարդ կա` մոտ 20 տարեկան, որը նույնպես արծաթյա զարդեր է վաճառում: Քիչ այն կողմ նրա հայրն է` անտիկվար իրերի վաճառակետով: Հայր ու տղա զբաղվում են առևտրով, որ օրվա ապրուստը վաստակեն: Չէ՞ որ ամեն ինչ թողել են Սիրիայում ու ձեռնունայն հասել Հայաստան:
Ոչ հայկական արտաքինով, անգլախոս այս երիտասարդին տեսնողն առաջին հայացքից կմտածի, թե նա օտարերկրացի է, որը Հայաստան է եկել Հյուսիսային Եվրոպայի կողմերից: Կապույտ աչքերի, շիկահեր մազերի և մորուքի տակ, սակայն, հայկական հայացք ու դիմագծեր են թաքնված, ինչը ուշադիր լինելու դեպքում հնարավոր չէ չնկատել:
«Ինչպես վեհաշուք կաղնին է աճում մանրիկ սերմնաբույսից, այդպես էլ ամեն մեծ բան սկսվում է փոքրից»: Այս միտքը կարդում եմ կոսմետիկ բնական միջոցներ արտադրող հայկական «Նաիրիան» ընկերության կայքում: Սա ընդամենը մի պարզ նախադասություն է, որի մեջ թաքնված է մի մեծ ու հետաքրքիր բիզնես նախագծի իրականացման պատմություն: Դրա մասին արժե իմանալ, գնահատել և դրանով հպարտանալ:
Պետք էր գոնե մեկ անգամ դուրս գալ Ալթայի երկրամասից հասկանալու, թե որքան հեռու է այն աշխարհից: Բառնաուլը, ուր Մարիամը տեղափոխվել էր Թբիլիսիից, մինչ այդ իր համար սովորական մի քաղաք էր, և միայն այն ժամանակ, երբ ընտանիքով առաջին անգամ մեկնեց Սոչի հանգստանալու, հասկացավ, թե որքան հեռավոր ու ցուրտ է Սիբիրը:
Մարա Աբրահամյանը 6 տարեկան էր, երբ ընտանիքը 90-ականների սկզբին տեղափոխվեց Մոսկվա: Պատճառը ոչ միայն ցուրտ ու մութ տարիներն էին, այլև այն, որ Մարան հիվանդ էր, և այստեղ բուժվելու շանսերը քիչ էին:
Հայրենադարձության մեր հոդվածաշարի շրջանակներում հաճախ ենք ներկայացնում աշխարհի տարբեր ծայրերից հայրենիք վերադարձած հայերի պատմությունը, Հայաստանում նրանց գործունեությունն ու հաջողությունները, երբեմն էլ որոշ ժամանակ անց նույն հերոսին նորից ենք անդրադառնում: Նախ` պարզ է դառնում, որ հայրենադարձը չի հիասթափվել ու հեռացել, ինչպես ակնկալում են որոշ հոռետեսներ, բացի այդ, ուրախությամբ արձանագրում ենք, թե ինչ նոր ծրագրեր ու ձեռքբերումներ նա ունի հայրենիքում:
Շատերը կհիշեն «Շանթ» հեռուստաընկերության «Պարիր, թե կարող ես 3» նախագծի հաղթող Արմինա Խաչատրյանին` իր վառ, յուրօրինակ կերպարով: Սակայն պարզվում է` Արմինան ոչ միայն լավ պարող է, այլև լավ մարդ և լավ հայ, որը նախագծի շնորհիվ Իսրայելից Հայաստան գալով` որոշել է մեկընդմիշտ մնալ հայրենիքում ու իր լուման ներդնել երկրի զարգացման գործում:
Եթե շաբաթվա աշխատանքային օրերին այցելեք Վերնիսաժ, ապա նախկինի պես ամայի սեղանիկների չեք հանդիպի: Այժմ շաբաթվա 5 օրերին այնտեղ իրենց աշխատանքներն են ներկայացնում սիրիահայերը` սկսած հագուստից և վերջացրած զարդերով ու սպասքով:
Լոռի Ալվանդյանը ծնվել է Նյու Ջերսիում: Նրա բեյրութահայ ու թեհրանահայ ծնողները 80-ականներին հանդիպել են Միացյալ Նահանգներում, ամուսնացել ու մնացել այնտեղ: Լոռին խոստովանում է, որ իր ծնողները երբեք ակտիվ չեն եղել հայ համայնքում, իսկ ինքն ընդհանրապես համայնքի հետ որևէ կապ չի ունեցել: Անգամ հայերեն չի իմացել ու չի շփվել հայրենակիցների հետ:
Հոկտեմբերի 19-ին կմեկնարկի Դասական Երաժշտության 8-րդ Փառատոնը` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ Տարելիցին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: