Հայերեն   English   Русский  
Էդմոն Մարուքյան
Ազգային ժողովում, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն արձագանքեց երեկ խորհրդարանում Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից իր հասցեին հնչած մեղադրանքներին, թե Մարուքյանն ինչպե՞ս է կարողացել կրթությունը համատեղել ծառայության հետ.«Թե՞ ինքը վերին արտի ցորենն էր»,-ասել էր Վիգեն Սարգսյանը:
Վերջին օրերին հանրային շատ բուռն քննարկում ծավալվեց, երբ մամուլում սկսեց շրջանառվել այն փաստը, որ Գյումրու նախկին քաղաքապետ, ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը դիմել է ԱԺ, որպեսզի բնակարանի վարձակալության ծախսի փոխհատուցում ստանա։
«Ինչու եք այդքան անհավես ներկայացնում Կառավարության ծրագիրը»,-ԱԺ-ում վարչապետ Կարեն Կարապետյանին հարցրեց ԵԼՔ խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը:
Երկիրը սպասումների մեջ է: Ընտրություններն անցել են, բայց չկա մի կարևոր հարցի պատասխան՝ ով է լինելու 2018 թվականից հետո վարչապետ:
Հունիս 9-ին «ԵԼՔ» և «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք խմբակցությունները դիմել են ՍԴ՝ Վանաձորի ավագանու նիստերն անվավեր ճանաչելու պահանջով։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Սա բստրածի՞ն իրավունք է, թե՞ բնածին»,- այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով կառավարության առաջարկած նախագծին, որի համաձայն՝ 20 տարվա ստաժ ունեցող քննիչներին, դատախազներին, ովքեր արդեն ձեռք են բերել երկարամյա թոշակի անցնելու իրավունք, թույլ տան աշխատել մինչև 65 տարին լրանալը և ցանկացած պահին աշխատանքից ազատվելիս օգտվեն երկարամյա թոշակի ստանալու նրանց իրավունքից:
Իշխող Հանրապետականը կրճատում է ԱԺ 10-րդ մշտական հանձնաժողովը , որպեսզի ԵԼՔ-ը մշտական հանձնաժողով չունենա: Այս մասին այսօր հանձնաժողովների հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԵԼՔ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
“Ելք” դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ եթե Զարուհի Փոստանջյանի ղեկավարած “Երկիր ծիրանի” կուսակցությունը վերցնի Երևանի ավագանու իր մանդատները, ապա “Ելք”-ը պատրաստ կլինի համագործակցության:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: