Հայերեն   English   Русский  
Էդմոն Մարուքյան
ԱԺ-ում ընթանում է կառավարության կողմից նախաձեռնված ԱԺ արտահերթ նիստը: Նիստի ընթացքում, երբ քննարկվում էր կառավարության կողմից ներկայացված «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարությամբ հանդես եկավ, որով կոչ արեց տնտեսական բնագավառի օրենքներն անընդհատ չփոփոխել՝ հիմնավորելով, որ տնտեսվարողների համար չկա իրավական կանխատեսելիություն, մարդիկ խուսափում են ներդրումներ, գործարքներ կատարել, քանի որ չգիտեն՝ վաղն ինչ ...
Խոսելով ԱԺ-ում ընդդմադիր ուժերի նախաձեռնությամբ քննարկվող «ՀՀ-ում առաջացած կառավարման ճգնաժամի մասին» հայտարարության նախագծի մասին`Էդմոն Մարուքյանն ասաց, թե այն հայտարարություն է ոչնչի մասին:Մարուքյանը նշեց, որ համամիտ է` ՀՀ-ում կա վատ կառավարում, բայց կառավարման ճգնաժամ դասական իմաստով չկա, պետական ապարատն աշխատում է` իշխանությունների կարծիքով լավ, իսկ ընդդմիության կարծիքով`վատ: Մարուքյանը նշեց, որ հայտարարությունում պետք է քաղաքական, ոչ թե կառավարման ճգնաժամի մասին նշվեր:
ԱԺ-ն այսօր քննարկեց պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ ԱԺ օրակարգ ընդգրկված «Հայաստանի Հանրապետությունում առաջացած կառավարման ճգնաժամի մասին» հայտարարության նախագիծը: Այն օրակարգում ընդգրկվել է նախորդ տարվա հոկտեմբերին: Նախագծի հեղինակներն են Լևոն Զուրաբյանը և Նաիրա Զոհրաբյանը:
Այսօր ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը հարց ուղղեց Ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանին`ճշտելու, թե ինչու պարտադիր փաստաղթաթավորումը չէր կիրառվում 3,5 տոկոս դրույքաչափով շրջանառության հարկի պայմաններում, բայց 1 տոկոսի դեպքում դարձավ պարտադիր: Հարությունյանին հետաքրքրում էր, թե արդյոք այն ժամանակ ստվերի դեմ պայքարն առաջնային չէր:
ԱԺ-ն քննարկում է «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքը: Օրենքն առաջարկում է 26-47 սահմանամերձ համայնքների գործարարներին ազատել բոլոր տեսակի հարկերից:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, խոսելով «2013 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» տարեկան զեկույցի մասին, ասաց, որ նախորդի համեմատ սա առաջընթաց է արձանագրել`ճիշտ կազմված և համապարփակ զեկույց է:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը պատրաստվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես հալ, որով կնախատեսվի կրճատել վարչական իրավախախտումների համար նախատեսված կատարողական ծախսերը:
Ոմանց խալերը կարող են գեղեցկացնել, ոմանց մոտ փչացնել այն: Կուբացիգիտնականներիբացահայտմամբ,որքան շատ են կանանցմարմնիխալերը, այնքանավելի մեծ հաճույքովենսեքսովզբաղվում: Դա բացատրում են խալերում ժառանգականինֆորմացիայով: Իսկ Մեծ Բրիտանիայի քոլեջիգիտնականներըհայտնաբերելեն, որ նրանք, ովքերմարմնիվրա 100-իցավելիխալունեն, շատավելիամուրոսկորներ, ավելիքիչկնճիռներ, զարգացած մկաններ, առողջաչքերըևառողջսիրտ ունեն: Սակայն, մյուս կողմից, խալերը նպաստում են մաշկիքաղցկեղիառաջացմանը:
Վերջերս հանրության դատին է հանձնվել ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, որում կան նաև դատական համակարգին վրաբերող դրույթներ:
Հարցազրույց Աժ պատգամավոր, Քեսաբի հարցով Սիրիա մեկնած պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանի հետ
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: