Հայերեն   English   Русский  
ԲԴԽ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը քիչ առաջ ժամանեց Բարձրագույն դատական խորհուրդ,
Այսօր՝ հուլիսի 19-ին, ԲԴԽ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԲԴԽ գիտնական անդամ Գրիգոր Բեքմեզյանը տեղեկացրեց, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամներն այսօր ժամը 16:00-ին հանդիպելու են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ։ «Այսօր առավոտյան մենք զանգահարել ենք իրեն և խնդրել ենք հանդիպել։ Դատավորի հետ քննարկելու ենք, թե ինչ ընթացակարգ է տեղի ունեցել, խուզարկությունն ինչպե՞ս է ազդել դատավորի գործունեության, անկախության վրա, խախտումներ կա՞ն, թե՞ ոչ»,-ասաց նա։
Բարձրագույն դատական խորհրդի անդամները քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ որոշում կայացրեցին մերժել ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով դիմումը։Այդ պահանհջով ԲԴԽ 3 գիտնական անդամներ՝ Գրիգոր Բեքմեզյանը, Հայկ Հովհաննիսյանը և Լիպարիտ Մելիքջանյանը նախաձեռնել էին Խորհրդի նիստը, որը մեկնարկել էր երեկ՝ հուլիսի 18-ին:Նիստը երեկ հետաձգվել էր, քանի որ նախաձեռնողները միջնորդել էին Վճռաբեկ դատարանի երկու անդամներին որպես վկա ԲԴԽ նիստին հրավիրել։Այսօր վկայի կարգավիճակով ...
Բարձրագույն դատական խորհրդը հեռացավ խորհրդակցական սենյակ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով հարցի լուծման վերաբերյալ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի մեկ ժամից։
Այսօր՝ հուլիսի 18-ին, Բարձրագույն դատական խորհրդի նիստի ընթացքում ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանը, ում լիազորությունները դադարեցնելու համար է գումարվել նիստը, դիմելով հավաքվածներին ասաց, թե ինչու է նորից երդում տվել ու ստանձնել պաշտոնը:
ԲԴԽ անդամները քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ որոշում կայացրին Բարձրագույն դատական խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով խորհրդի նիստը անցկացնել դռնբաց կարգով։ Նիստը դռնփակ անցկացնելու միջնորդությամբ էր հանդես եկել Նախշուն Տավարացյանը՝ պատճառաբանելով, որ հարցն առնչվում է իր անձին, սակայն ԲԴԽ–ն մերժեց այն։
Ինչպես արդեն նշել եմ՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ցանկացած պետական միջամտություն պետք է դիտարկվի որպես ոտնձգություն դատարանի անկախության նկատմամբ՝
Այսօր՝ հուլիսի 17-ին, լրագրողների հետ զրույցում ԲԴԽ նորընտիր անդամ Գրիգոր Բեքմեզյանն ասել է, որ Հատուկ քննչական ծառայությունը երեկ՝ հուլիսի 16–ին տեղեկացրել է Բարձրագույն դատական խորհրդին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու մասին։ «Տեղյակ ենք, թե ինչ քրեական գործի շրջանակներում է իրականացվել խուզարկությունը, սակայն նախաքննական գաղտնիքից ելնելով չենք կարող ասել։ Հետեւում ենք դեպքի ընթացքին, հենց որ նկատենք, որ առկա է դատավորների ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: