“Պատմության մեջ առաջին Եվրոպական խաղերը, որին մասնակցում են ավելի քան 6000 մարզիկներ, սկսվել են Բաքվի Օլիմպիական մարզադաշտում` համախմբելով մոտ 68 հազար հանդիսատեսի: Չնայած մարդու իրավունքների և մամուլի ազատության խախտումների համար Ադրբեջանի հասցեին ուղղված աճող քննադատությանը` հունիսի 12-ին եվրոպական մինի օլիմպիական խաղերի երկու ժամ տևողությամբ մեկնարկային արարողությունը բացել է ավտորիտար նախագահ Իլհամ Ալիևը”,-գրում է Գերմանական լրատվական գործակալությունը (dpa):