Հայերեն   English   Русский  
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է արգելել փաստաթղթերում սեռի փոփոխությունը: Այդ մասին գրում է The New York Times-ը:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին պատկանող MH-60 Seahawk ուղղաթիռը Ֆիլիպինյան ծովում ընկել է «Ռոնալդ Ռեյգան» ավիակրի տախտակամածին: Միջադեպի մասին հայտնել է Խաղաղ օվկիանոսում տեղակայված Յոթերորդ նավատորմի հրամանատարությունը: Գրում է Russian.rt.com-ը:
Թուրքիայում` Սաուդյան Արաբիայի դեսպանատանը սաուդցի լրագրող Ջամալ Հաշկաջիի խորհրդավոր անհետացման կապակցությամբ հետաքննություն կանցկացվի: Այդ մասին հաղորդագրություն տարածել է Թուրքիայի ԱԳՆ-ն: Գրում է Day.Az-ը:
Պետական եկամուտների կոմիտեի ՕՀՎ մարզային 10-րդ (Գեղարքունիքի) բաժնի աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Ռուսաստանի Դաշնությունից եզրահան տախտակի ներմուծմամբ և մեծածախ վաճառքով զբաղվող անհատ ձեռներեց Սուրեն Ավետյանը 2018թ-ի ընթացքում գնել է 258 000 լիտր բենզին և դիզելային վառելիք՝ ընդհանուր շուրջ 100 մլն դրամ գումարի չափով: Ձեռք բերած վառելանյութը պահեստավորվել է և ամբողջությամբ օտարվել առանց որևէ ձևակերպման: Արդյունքում պարզվել է, որ ԱՁ-ն թաքցրել է շուրջ ...
Հայաստանում այս տարի նկատվում է մալարիայի բերովի դեպքերի ավելացում. միջին տարեկան վիճակագրականը 2 դեպք էր: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 2018թ. գրանցվել է մալարիայի բերովի 5 դեպք, որից 2-ը մայիսին, 3-ը` սեպտեմբերին, բոլորն էլ աֆրիկյան երկրներից ժամանած անձանց մոտ։ Հիվանդները Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում ստացել են համապատասխան բուժում։
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը գնահատել է 2018 թվականի սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները:
Հռոմի օպերային թատրոնում հայկական երաժշտությունն ընդունվեց ջերմ ու անդադար ծափահարություններով։
Թուրք-ամերիկյան լոբբիստական խմբի նախկին ղեկավար, Թուրքիայի քաղաքացի Քեմալ (Քևին) Օքսուզն Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահ մարմինների հարցման հիման վրա ձերբակալվել է Երևանում, հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Օգոստոսի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որը նվիրված էր զինված ուժերում 2018թ. ուսումնական տարվա առաջին կիսամյակի մարտական պատրաստության արդյունքների ամփոփմանը: Հայկական երկու հանրապետություների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին մասնակցում էին նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:
ՀՀ գլխավոր դատախազությունը չի բողոքարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի հուլիսի 28-ի` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: