Հայերեն   English   Русский  
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, «Համախմբում» կուսակցության անդամ Էլինար Վարդանյանն այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համագումարի ժամանակ իր ելույթում նշեց, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրավիճակը մտահոգիչ է:
«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանն այսօր մեկնարկած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համաժողովում հայտարարեց, որ եթե ազգովի թույլ տանք, որ անդունդի եզրին հայտնված իշխանությունը վերարտադրվի, հաջորդ տասնամյակներում մեզ լավ բան չի սպասելու:
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչի և մի խումբ անձանց կողմից Երևանի բնակիչ Արման Սաղաթելյանին ծեծի ենթարկելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ծեծկռտուք հրահրած և քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրած չորս անձանց, այդ թվում ոստիկան Անդրանիկ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել:
Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն, որտեղ հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հունվարի 23-ին "ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ" ԲԲԸ-ում կայացել է 200000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 486.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 486.5 դրամ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ, որը վերաբերում է երկրի անվտանգության ապահովման հարցին: Մասնավորապես, նա հասկացրել է, որ Թուրքիայի անվտանգության հարցերը լուծվում են ոչ թե երկրի ներսում, այլ դրա սահմաններից դուրս: Այդ տեղերից մեկը, որտեղ լուծվում է հարցը, Էրդողանը նշել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը` Թուրքիայի հետ սահմանակից ադրբեջանական տարածքը:
Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն` Արևելյան Հալեպի 40%-ը հաջողվել է ազատագրել ահաբեկիչներից: Գրում է Russian.rt.com-ը:
Նախօրեին Լոս Անջելեսի 3LABS սրահում կայացել է ամենամյա 5-րդ Baby2Baby Gala բարեգործական երեկոն: Ինչպես և յուրաքանչյուր տարի միջոցառմանը բազմաթիվ համաշխարհային աստղեր են ներկա գտնվել: Գրում է Spletnik.ru.-ն:
Հոկտեմբերի 28-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Խաչատրյանի փառատոնի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի պղնձափողային կազմի և պղնձափողային կվինտետի համերգը։ Պղնձափողային կվինտետի կազմում հանդես են գալիս Տիգրան Ավագյանը (շեփոր), Լևոն Պուչինյանը (շեփոր), Վահրամ Դավթյանը (տրոմբոն), Արմեն Կարագյանը (գալարափող) և Հարություն Հաջինյանը (տուբա)։
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ի դեպ, նրանք դա անելուց առաջ գաղտագողի նայում էին վեր, թե արդյոք լրագրողները կնկատե՞ն իրենց կեղծիքը։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: