ԵՊՀ-ն պարզաբանում է տարածել կապված «Հրապարակ» օրաթերթի այսօրվա հրապարակման հետ, որտեղ նշվում է, որ բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանն իր մոտ է կանչել դեկաններին, «ինստրուկտաժ» արել և ասել՝ «Էական չէ՝ ուսանողները դասի կգան, թե չէ, կարող եք ասել` չգան, բայց թող չմասնակցեն էդ միտինգին, մեր բուհից որևէ մեկը չպետք է մասնակցի»։