Իտալիայի «5 աստղերի շարժման» հիմնադիր, կատակերգակ Բեպպե Գրիլլոն առաջարկել է կրճատել Իտալիայի նախագահի լիազորությունները: Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, Հռոմում ելույթ ունենալով «Շարժման» զանգվածային միջոցառման ժամանակ, Գրիլլոն առաջարկել է, մասնավորապես, զրկել երկրի ղեկավարին հինգ ցկյանս սենատորներին նշանակելու հնարավորությունից, երկրի զինված ուժերի հրամանատարությունից, ինչպես նաև մագիստրատուրայի բարձրագույն խորհրդի ղեկավարությունից: