Հայերեն   English   Русский  
���������������� ����������
Եվրամիությունը չպետք է ենթարկվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի սպառնալիքներին, որը խոստանում է բացել սահմանները սիրիական փախստականների համար: Այսպիսի կարծիք է հայտնել Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն:
Իտալիան և Հնդկաստանը փոխանակել են G20 գագաթնաժողովի իրենց նախագահության տարին: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի հայտարարությանը:
Սիցիլիայում տեղատարափ անձրևներից առաջացած ջրհեղեղի հատևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, նույնքանն էլ անհետ կորել են: Այդ մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն:
Իտալիայի «5 աստղերի շարժման» հիմնադիր, կատակերգակ Բեպպե Գրիլլոն առաջարկել է կրճատել Իտալիայի նախագահի լիազորությունները: Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, Հռոմում ելույթ ունենալով «Շարժման» զանգվածային միջոցառման ժամանակ, Գրիլլոն առաջարկել է, մասնավորապես, զրկել երկրի ղեկավարին հինգ ցկյանս սենատորներին նշանակելու հնարավորությունից, երկրի զինված ուժերի հրամանատարությունից, ինչպես նաև մագիստրատուրայի բարձրագույն խորհրդի ղեկավարությունից:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: