Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանից պահանջում է վերացնել Երևանի մուտքի ճանապարհի աղբը: Նամակում նա գրում է.«Տարվա լավագույն մարզպետ ճանաչված պարոն Ղահրամանյան, արդեն երրորդ անգամ Զվարթնոց օդանավակայանից Երևան բերող ճանապարհի Արմավիրի մարզի տարածքի աղբավայրերի մասին են աղաղակում
քաղաքացի Զարուհի Մուրադյանի հրապարակած լուսանկարները: Լավ, այս աստիճանի
անտարբերություն, անգործություն որքա՞ն կարելի է հանդուրժել»: