ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ուղերձ է հղել ուսանողների միջազգային օրվա առթիվ։ Ուղերձում ասվում է․ Սիրելի՝ ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ: Ուսանողությունը յուրաքանչյուր պետության զարգացման ամենամեծ և կարևոր երաշխիքն է: Հայաստանի ապագան ձեր ձեռքերում է, քանի որ մեր երկրի բարեկեցությունը պայմանավորված է երիտասարդների մտավոր ներուժի ձգտումներով ու քայլերով: