Հայերեն   English   Русский  
աշխարհ
Ըստ գնահատականների` 2018թ-ին 820 միլիոն մարդ բավականաչափ պարեն չի ունեցել նախորդ տարվա 811 միլիոնի համեմատ, իսկ սա նշանակում է, որ երեք տարի շարունակ աճել է սովի մատնված մարդկանց թիվը: Այս փաստն իր հերթին ընդգծում է մինչև 2030թ-ի Կայուն Զարգացման Նպատակների (ԿԶՆ) զրոյական սովին հասնելու ճանապարհին առկա հսկայածավալ մարտահրավերի մասին:
Հայաստանից աշխարհահռչակ երաժիշտներ Սամվել Երվինյանն ու Սերգեյ Խաչատրյանը, ինչպես նաև Իսպանիայից Արա Մալիքյանը (Իսպանիայի թագավորական ընտանիքի անդամները բազմիցս ներկա են գտնվել վերջինիս համերգներին) ընդգրկվել են աշխարհի 30 լավագույն ողջ ջութակահարների վարկանիշում: Այդ մասին հայտնել է է "Культура-ВРН" կայքը: Գրում է Novostink.ru-ն:
Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին Russia Today հեռուստաալիքի եթերում հեռարձակվող «Հակադրություններ» հաղորդաշարի շրջանակներում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդիրներ է ստեղծում աշխարհի բոլոր երկրների համար: Գրում է Russian.rt.com-ը:
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ «աշխարհը կփլուզվեր, եթե Եվրամիությունը չլիներ»: Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով եվրոպական դիվանագիտական ծառայությանը: Գրում է Russian.rt.com-ը:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ միջազգային հարաբերությունների համակարգն այժմ քաոս է ապրում: Գրում է Gazeta.ru-ն:
Ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին Bloomberg գործակալության վարկածով ընդգրկվել է մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում և զբաղեցրել 494-րդ հորիզոնականը: Գրում է Gazeta.ru-ն:
The Financial Times պարբերականի փոխանցմամբ` ֆինանսիստ Ջորջ Սորոսը հայտարարել է, որ ներկայիս գլոբալ քաղաքականությունը կարող է ևս մեկ խոշոր ֆինանսական ճգնաժամ սադրել: Գրում է Gazeta-ն:
Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ և համակարգող Մադինա Ջարբուսինովան «Известия» պարբերականին տված հարցազրույցի շրջանակներում ասել է, որ ժամանակակից ստրկության զոհերի թիվը 25 միլիոնի է հասնում: Գրում է Russian.rt.com-ը:
Deutsche Welle հեռուստաընկերության փոխանցմամբ` Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում բարձրաձայնել է միջազգային անվտանգության քաղաքականության վերանայման անհրաժեշտության մասին: Գրում է Russian.rt.com-ը:
Գինեսի ռեկորդների գիրքը որպես աշխարհի ամենատարեց մարդ ճանաչել է Ճապոնիայի Հոկկայդո կղզու բնակիչ Մասաձո Նոնակային: Ռեկորդագրի տարիքը կազմում է 112 տարի և 259 օր: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: