Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 17-ին Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում ներկա է գտնվել Կոմիտաս վարդապետի 150-ամյակին նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր Երևանի մետրոպոլիտենի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից: