Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Մաթեւոսյանի նախագահությամբ մեկնարկեց դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում քննչական գործողություններ կատարելիս քննիչի կողմից ենթադրյալ հանցավոր արարքներ կատարելու փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու ԱԱԾ քննիչի որոշման դեմ բողոքի քննությունը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում քիչ առաջ վերսկսվել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործի քննությունը։