Հայերեն   English   Русский  
շաթդաուն
ԱՄՆ Կնոգրեսի վերին պալատի հատկացումների հարցերի կոմիտեի նախագահ Ռիչարդ Շելբին հայտարարել է, որ հանրապետականները և դեմոկրատները հանգել են սկզբունքային համաձայնության սահմանին անվտանգության ապահովման հարցերում, ինչը հնարավորություն է տալիս խուսափելու դաշնային կառավարության աշխատանքի նոր դադարեցումից (շաթդաուն):
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Սպիտակ տանը հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է կրկին թույլ տալ դաշնային կառավարության աշխատանքի դադարեցումը: Գրում է Rusian.rian.rt.com-ը:
Նախագահը նախագիծ է ստորագրել, որը հնարավորություն է տալիս ապահովել ԱՄՆ գերատեսչությունների ֆինանսավորումը մինչև փետրվարի 15-ը: Մինչ այդ օրենսդիրների հետ պայմանագիր է կնքել, որում Մեքսիկայի սահմանին կառուցվող պատի ֆինանսավորման միջոցների մասին չի նշվում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միտչ Մակկոննելը եկող շաբաթվա մեջ քվեարկության կդնի ԱՄՆ վարչակազմի՝ բյուջետային ճգնաժամից դուրս գալու նոր առաջարկությունը: Այդ հայտարարությամբ նա հանդես եկավ երեկ Սպիտակ տանը:
ԱՄՆ-ում դաշնային ծառայողների հարկադրված արձակուրդի 27-րդ օրը երկրի նախկին նախագահ Ջորջ Բուշը որոշել է կերակրել նրանց պիցցայով: Հնարավոր է՝ նա օրինակ է վերցրել Միացյալ Նահանգների ներկայիս առաջնորդից, որը ֆաստֆուդ մատուցեց ֆոտբոլի թիմին: Լուսանկարը Բուշ կրտեսերը տեղադրել է իր ինստագրամում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ երկրում արտակարգ դրություն (ԱԴ) հայտարարել Մեքսիկայի սահմանին պատի կառուցման ֆինանսավորման հարցում դեմոկրատների հետ ունեցած տարաձյանությունների հետևանքով դաշնային կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման (շաթդաուն) պատճառով:
ԱՄՆ վարչակազմի պատվիրակությունը ներկա չի լինի Դավոսի համաժողովում շաթդաունի պատճառով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը աշխատանքի վերադարձրեց մոտ 50 հազար պետծառայողի, որոնք ուղարկվել էին հարկադրական չվճարվող արձակուրդի կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման (շաթդաուն) հետևանքով:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: