Հայերեն   English   Русский  
��������������������������������
Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) հրամանատար Խալիֆ Հավթարը մեկնել է Ռուսաստանից՝ այդպես էլ չստորագրելով Լիբիայի ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ) ղեկավար Ֆայեզ Սարաջի հետ հրադադարի մասին համաձայնագիրը: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով արաբական ԶԼՄ-ներին:
«Կատալոնիայի ձախ հանրապետականներ» կուսակցությունը կաջակցի սոցիալիստ Պեդրո Սանչեսին Իսպանիայի կառավարության ղեկավարի պաշտոնում հաստատելու հարցում: Դրա համար կատալոնցի պատգամավորները հունվարի 4-ին խորհրդարանում կայանալիք քննարկումներից հետո ձեռնպահ կմնան Սանչեսի թեկնածության քվերակության ժամանակ:
Լիակատար հրադադար և «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակում մինչև տարեվերջ․ Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման շուրջ փարիզյան բանակցությունների գլխավոր արդյունքները, որոնց մասնակցել են Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներն, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը։
Փարիզում ավարտվեց «նորմանդական քառյակի» գագաթնաժողովը, որը տարբեր ձևաչափերով տևեց գրեթե 8 ժամ:
Բրատիսլավայում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Էլմար Մամեդյարովի և Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը, որ հինգերորդն է այս տարի:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ երեկոյան ավարտեցին բանակցությունները Սոչիում: Հանդիպումը տևել է վեց ժամ: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ տեղի է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի և Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը:
Երկուշաբթի Ռուսաստանի նախագահը ժամանեց Անկարա, ուր բանակցություններ վարեց Թուրքիայի և Իրանի գործընկերների հետ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ներկայացուցիչները ցանկություն են հայտնել բանակցել Միացյալ Նահանգների հետ: Այդ մասին հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից: Գրում է Russian.rt.com-ը:
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտարարել է, որ «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչների հետ բանակցությունները հնարավոր են միայն երկրում հրադադարի ռեժիմի հաստատման դեպքում: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: