Հայերեն   English   Русский  
զենք-զինամթերք
ՀՀ ոստիկանությունը ամենօրյա հետևողական պայքար է մղում ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ:
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 29-ին, ժամը 11.30-ին, մի քաղաքացուհի ներկայացել է բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, իր ավտոտնակում մաքրման աշխատանքներ կատարելիս գտել է զենք-զինամթերք, որը պատկանել է հանգուցյալ հորը:
Արևելագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում հետաքրքիր դիտարկում է արել իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ:
Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1963 թ. ծնված Արսեն Ս.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, նռնականետ, արկ, «ՌԳԴ» տեսակի նռնակ և «Ֆ-1» տեսակի 5 նռնակ` առանց պայթուցիչների, նռնակի 8 պայթուցիչ,
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1997 թ. ծնված Նարեկ Պ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի, 12 մմ տրամաչափի երկփողանի և «ՏՕԶ» տիպի, 16 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական ողորկափող հրացաններ:***
Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մի քաղաքացի տեղեկացրել է, որ զինամթերք է թողել Թալին քաղաք մտնող ճանապարհի սպասասրահի հետնամասում:
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները, մի քրեական գործի շրջանակներում, խուզարկություն են կատարել 1981 թ. ծնված Արթուր Ա.-ի բնակարանում: Վերջինիս հայրը` 1952 թ. ծնված Համլետ Ա.-ն, զուգարանից ներկայացրել է 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 19 փամփուշտ և հայտնել, որ դրանք պատկանում են որդուն:
Ապրիլի 17-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել բնակարաններից մեկում՝ տանտիրոջից պահանջելով ներկայացնել իր և որդու անվամբ հաշվառված 5 որսորդական հրացանները` համապատասխան փաստաթղթերով։ Տանտերը ներկայացնելով պահանջվածը, ներկայացրել է նաև «ՄՑ 21-12» տիպի մեկփողանի ողորկափող որսորդական հրացանը` առանց փաստաթղթի:Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է քննություն:
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, 1960 թ. ծնված Վահան Մ.-ն կամավոր հանձնել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ և 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 160 փամփուշտ:***
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ զենք-զինամթերք է թողնում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: