Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին պետք է «շատ զգույշ լինի իր խոսքով»: Այսպիսի նախազգուշացումով է հանդես եկել երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Միջուկային համաձայնագրի երկու դրույթներ այսօրվանից դադարում են գործել։ Այս մասին օրեր առաջ հայտարարել էր Իրանը՝ համաձայնագրի անդամ մյուս երկրներին 60 օր ժամանակ տալով, որպեսզի կատարեն փաստաթղթով սահմանված իրենց պարտավորությունները։
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի հարաբերությունները հասել են լարվածության ամենաբարձր կետին: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով IRIB ռադիոհեռուստատեսության կորպորացիային: