Հայերեն   English   Русский  
Ասիա
2019-ը պատմության մեջ կմնա որպես գլոբալ հրդեհների տարի․ ողջ տարվա ընթացքում լրահոսում առաջնային հորիզոնականներում են եղել սաղարթախիտ անտառների հրդեհների մասին լուրերը։ Հրդեհը մոլեգնել է բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից։ Տարվա ընթացքում աշխարհը միլիոնավոր հեկտարներ անտառ է կորցրել։ Մինչդեռ այրված անտառների վերականգնման համար 60-150 տարի ժամանակ է հարկավոր։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պատմել է, որ երկիրը պատրաստվում է ավելացնել Վենեսուելայի նավթային արդյունաբերության դեմ Վաշինգտոնի կողմից պատժամիջոցներ կիրառելու պատճառով ասիական երկրներ նավթի մատակարարման ծավալները: Այդ մասին Մադուրոն հայտարարել է Associated Press լրատվական գործակալությանը տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Gazeta.ru-ն:
Արևելյան և Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանում ներկայումս հայկական համայնք, որպես այդպիսին, գոյություն ունի Չինաստանում, Հնդկաստանում ու Սինգապուրում: Այս խիտ բնակեցված շրջանում, որտեղ ապրում է աշխարհի բնակչության 1/3-ից ավելին, հայերի թիվը չի գերազանցում 1500-ը:
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի բնակիչները անակնկալի են եկել, քանի որ սովորաբար տարվա այս ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը տատանվում է 10-17 աստիճանի սահմաններում:1875 թվականից ի վեր՝ սա առաջին անգամ է, որ Տոկիոյում ձյուն է գալիս նոյեմբեր ամսին:Քաղաքում անսովոր ցուրտը և ձյունը թեթևակի խախտել են հասարակական տրանսպորտի աշխատանքը:
Թաիլանդը դարձել է առաջին ասիական երկիրը, որտեղ վերացվել է մարդու իմունային անբավարարության վիրուսի անցումը մորից երեխային: Այս մասին հաղորդում է Euronews-ը:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի Դաշնությունը չի բացառում, որ Ասիայում և Հյուսիսային Աֆրիկայում կարող են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարի համակարգման նպատակով տեղեկատվական կենտրոններ բացվել: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ-ի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը: Գրում է Gazeta.ru.-ն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնող «Genealogy» (թարգմանաբար՝ ծագումնաբանություն) խմբի վեց անդամներին, ովքեր խորհրդանշելով անմոռուկի հինգ թերթիկները, ներկայացնում են երկրագնդի հինգ աշխարհամասերում սփռված հայ ժողովրդի նոր սերնդին և Հայաստանը:
Վերբենյանների ընտանիքից է: Հայրենիքը` Ասիա և Աֆրիկա: Աշխարհում այս գեղեցիկ բույսի ավելի քան երեք հարյուր տեսակ կա: Դրանց առանձնահատկություններն են տարբեր ձևերի տերևները և ծաղիկների գույները:
Գիհի սովորականՊատկանում է նոճազգիների ընտանիքին: Հայրենիքը հյուսիսային և միջին Եվրոպան է: Բարձրությունը հասնում է մինչև 12մ, ծառանման կամ բարձր թփանման է : Ծառանմանի պսակը խիտ է , կոնաձև, իսկ թփանմանինը `ձվաձև: ասեղնատերըները փայլուն են , կանաչ: Կոները մանր են , մոտավորապես գնդաձև, կապտավուն: Չորադիմացկուն է և ցրտադիմացկուն, հողի նկատմամբ պահանջկոտ չէ, սակայն լավ է աճում ավազակրային, պարարտ հողերում: Ամռանը պետք է առատ ջրել, ծխադիմացկուն և գազադիմացկուն է: Այս գիհին ունի մի շարք ձևեր`բրգաձև, խոնարհվող, ...
Պատկանում է թթազգիների ընտանիքին: Այս պահին հաշվվում է ֆիկուսի մոտ 1500 տեսակ: Տարբեր տեսակների հայրենիքը տարբեր վայրեր են: Հիմնականում տարածված է Աֆրիկայում, Ասիայում և Արևելյան Հնդկաստանում: Ֆիկուսները լինում են ծառերի և թփերի տեսքով:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: