Հայերեն   English   Русский  
Լիսկա
Ֆեյսբուքյան օգտատեր Գուրգեն Վարոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ֆեյսբուքյան օգտատեր Գեղամ Ասլամազյանը գրել է.
Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող վայրում մայիսի 2-ի ծեծկռտուքի հետևանքով մի աչքի տեսողությունից զրկված Հարություն Զաքարյանը վերադարձել է Մոսկվայից և նախօրեին հարցաքննվել է։ Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Քննչական կոմիտեից։Ցուցմունքի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվում: Երիտասարդի մերձավորներն ակնկալում են, որ հարցաքննությունը կարող է հստակություն մտցնել նաև դեպքին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցության վերաբերյալ։ Նա առայժմ այս գործով անցնում է որպես վկա։ Քննչական ...
Այսօր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա է տեղի ունեցել նաեւ Սյունիքի մարզկենտրոն Կապանում:Ինչպես հայտնի դարձավ Yerkir.am-ին, ակցիային, որ տեղի է ունեցել քաղաքապետարանի գիտայգում, մոտ 50 հոգի է մասնակցել: Սակայն եկել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եւ Կապանի քաղաքապետը, ովքեր ահաբեկել են ցուցարարներին եւ ցույցը ցրել:
Թուրքական մի շարք լրատվամիջոցներ` «Ակօս»-ը, «Ռադիկալ»-ը, «T24»-ը, «Bu Gazete»-ն, անդրադարձել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վանդակավոր կոստյումին, որը նա կրում էր վերջերս Սյունիքում տեղի ունեցած Ոչխարների խուզման փառատոնի ժամանակ: Բանն այն է, որ մարզպետ Խաչատրյանի կոստյումը շատ նման է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հայտնի վանդակավոր կոստյումին, որը թուրքական «Սարար» ֆիրմայի արտադրանք է:
«Սուրիկ Խաչատրյանին չեն սիրում, որովհետև ուժեղ մարդ է… Զանգեզուրի մարզպետը պիտի ուժեղ մարդ լինի։ Զանգեզուրը մեր դարպասներն ա Հայաստանի». գեներալ Սեյրան Սարոյան:
Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, «ԳԱՄՄԱ» գործարանի տնօրեն Տիգրան Կարապետյանը երեկ ուշ երեկոյան հարցաքննվել է:NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց գործարարը:Նա հայտնեց, որ իրեն հարցաքննության են կանչել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:Հարցաքննությունից մանրամասներ գործարարը չհայտնեց:
Հեռուստալրագրող Արմեն Դուլյանը ՖԲ-ում անդրադարձել է Գորիս քաղաքում մայիսին ամսին տեղի ունեցած աղմկալից դեպքերին:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին ՀՀ իշխանության վերնախավում բուռն քննարկվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության և նրա հետագա ճակատագրի հարցը:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ օբյեկտիվ իրականությունը պարզելու ուղղությամբ։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: