Հայերեն   English   Русский  
������ ����������������������������
Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 29-ին աշխատանքային այցով մեկնել է Մարտակերտի շրջան, եղել շրջկենտրոնում, ապա այցելել Մատաղիս և Թալիշ համայնքներ։
ԱՀ կառավարության և «ԱՐԻ» բարեգործական հիմնադրամի համաֆինանսավորմամբ Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքի Արիավանի նոր բնակելի թաղամասում երկրորդ փուլով կառուցվող 25 առանձնատներն ավարտման փուլում են. դրանք շահագործման են հանձնվելու 2018 թվականի գարնանը:
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է պաշտոնական այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանում պետություն-մասնավոր հատված համագործակցության մեխանիզմների զարգացման մասին նախագիծը: Այն մշակվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի փորձագետների կողմից՝ Հայաստանի ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 19-ին ընդունել է Հայաստանի զարգացման հիմնադրամի պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի գլխավորությամբ:
ԱԺ-ում Սևանա լճից օրենքով սահմանված 170 մլն մ3 առավելագույն ջրառից բացի 100 միլիոն մ3 լրացուցիչ ջուր բաց թողնելու մասին Կառավարության ներկայացրած նախագիծը ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը որակեց « Կառավարության ապաշնորհության պատճառով Սևանա լճից նորից ջուր հանելու նախագիծ»:
Երեկ կայացած ՀՀ կառավարության նիստում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ներկայացրել է <<Ճարտարապետական գործունեության մասին>> ՀՀ օրենքի նախագիծը, որն արժանացել է կառավարության հավանությանը:
Կառավարության որոշմամբ առաջարկվել է Ազգային ժողովի նախագահին հունիսի 7-ին ժամը 11:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Արցախի Հանրապետության կառավարությունը հրապարակել է հատուկ հաշվեհամարի մուտքերի և ելքերի (ծախսերի) վերաբերյալ ընդհանրական հաշվետվությունը՝ 2017թ. հունվարի 1-ի դրությամբ:2016թ. ապրիլի 4-ից մինչև 2017թ. հունվարի 1-ը 7,903 ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կառավարության հատուկ հաշվեհամարին է փոխանցվել, ընդհանուր առմամբ, 5,484,130,100 ՀՀ դրամ: Ըստ արժույթի՝ փոխանցումները բաշխվել են հետևյալ կերպ՝ 2,519,339,800 ՀՀ դրամ, 5,032,601 ԱՄՆ դոլար, 180,428 եվրո և 62,631,827 ՌԴ ռուբլի:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: