Հայերեն   English   Русский  
������������ ��������������������
Ոչխարաբուծության զարգացման նոր ծրագրով՝ պետության կողմից վարկի սուբսիդավորման կամ գումարի մի մասի ետվերադարձի մեխանիզմներով 2019-ին Հայաստան է ներկրվել 200-ից ավելի գլուխ կենդանի:
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը հայտնեց, որ փոքր ու միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման և վերակառուցման, դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագրով պայմանագրեր են կնքվել 23 քաղաքացու հետ, որոնք արդեն կառուցում կամ վերակառուցում են անասնաշենքերը։
Թեև խելացի անասնաշենքեր ասելով քչերն են պատկերացնում, թե դա ինչ է ու ինչ նպատակի կարող է ծառայել, սակայն պարզվում է Գյուղատնտեսության նախարարության այս ծրագիրը գյուղատնտեսական ոլորտում աշխատող մարդկանց հետաքրքրել է և ծրագրում առաջընթաց գրանցել:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: