Այսօր՝ օգոստոսի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը խոսելով Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Մարիամ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման մասին՝ ասաց, որ եթե պատանեկության տարիքից նոր դուրս եկած մարդիկ ուզում են զբաղվել քաղաքականությամբ, բոլոր դեպքերում պետք է հարգեն քաղաքական հիերարխիան։