Հայերեն   English   Русский  
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
2019 թվականի դեկտեմբերի 13-ից դադարեցվել են «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ի՝ շահագործման հանքավայրը՝ ՀՀ Սյունիքի մարզ,
Շահագործման են հանձնվել «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի 3-րդ տարվա շրջանակներում վերականգնված Մ1- Հայրենյաց- Տուֆաշեն- Հ83 (մոտ 10.5 կմ) և Հ81-Թալին-Ցամաքասար-Նոր Արթիկ-Հ75 (10.9 կմ) ճանապարհահատվածները։
Կառավարությունը Հայաստանում փախստական ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար կտրամադրի շուրջ 2 մլրդ 270 մլն դրամ: Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, իր տարեկան ամփոփիչ ասուլիսում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ 2018-ին մեկնարկել, 2019-ին միս ու արյուն են ստացել, իսկ 2020-ին արդեն բյուջետային կարգավորում են ստացել սոբվենցիոն ծրագրերը. 2020-ին բյուջեով արդեն իսկ նախատեսված է շուրջ 10 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր, ինչը նախորդ տարիներին չի եղել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց անհանդուրժող լինել աղբի նկատմամբ: Այս մասին Փաշինյանն ասաց դեկտեմբերի 21-ին՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բյուջետային ծրագրերի քննարկմանը վերաբերող խորհրդակցության ընթացքում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2020 թ. բյուջեի շրջանակում նախատեսված ծրագրերն ու միջոցառումները:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի «ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերությունում: Ուսումնասիրությունն իրականացվել է 2014-2018 թվականներն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ: Արձանագրվել են 2,103,987.7 հազ. (երկու միլիարդ հարյուր երեք միլիոն ինը հարյուր ութսունյոթ հազար յոթ հարյուր) դրամի խախտումներ և թերություններ։ Մասնավորապես՝
Հայաստանը Ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքների համար վարկի օգտագործման ժամկետի երկարացման համաձայնություն է ստացել Ռուսաստանի ֆինանսների նախարարությունից:
Կառավարության 5-ամյա ծրագրով նախատեսված է, որ մինչեւ 2023 թվականը Հայաստանի մանկապարտեզ չունեցող գյուղերի 70 տոկոսը պետք է ունենա մանկապարտեզ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Արարատի մարզի Սիս գյուղում լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Արարատի մարզի Սիս գյուղում նոր մանկապարտեզի կառուցմանը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ «Հայավտոճան տնօրինություն » ՊՈԱԿ-ի կողմից ճանապարհների կողմնային հատվածներում տեղադրվել են նոր սերնդի ազդանշանային սյուներ։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: