Հայերեն   English   Русский  
Ալինա Նիկողոսյան
Մահվան և կրիտիկական բոլոր դեպքերն անմիջապես հաղորդվում են մեզ մոտ գործող արագ արձագանքման մեխանիզմով և զեկուցվում Առողջապահության նախարարին, այս անգամ էլ դեպքի մասին իմանալուց հետո նախարարը աշխատանքային խումբ է ուղարկել Վեդի և հանձնարարել ուսումնասիրել դեպքի մանրամասները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ օրեր առաջ Վեդիում ծննդկանի և նորածնի մահվան դեպքով ԱՆ-ն ոչինչ չի անում:
Նախօրեին Իջևանում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումների հետևանքով Իջևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 13 քաղաքացի, որից 8-ը՝ ոստիկան
ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այն հարցին, թե ինչու այսօր նախարար Արսեն Թորոսյանը չի մասնակցել ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության կողմից հրավիրված «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով աշխատանքային քննարկմանը, որին հրավիրված էր նախապես:
«Հունիսի 25-ին ես նամակ եմ ստացել, որ հարուցվել է վարչական վարույթ՝ քաղաքացի Ալինա Նիկողոսյանի դիմումի հիման վրա, ով մեղադրում է ինձ զանգվածային լրատվամիջնոցներով դեղատոմսով դուրս գրվող դեղի վերաբերյալ տեղեկատվություն տարածելու համար: Նյութերը գրավոր կերպով պահանջելուց հետո մենք հասկացանք, որ դիմումատուն Առողջապահության նախարարի մամուլի քարտուղարն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գևորգ Գրիգորյանը՝ անդրադառնալով իր դեմ հարուցված վարչական ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: