Հայերեն   English   Русский  
կենդանիներ
Թուրքիայի Վան նահանգի ժանդարմերիայի ստորջրյա որոնողափրկարարական ջոկատի անդամները Վանա լճում նոր ձկնատեսակ են հայտնաբերել։
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում, ինչպես նաև ՀՀ Վայոց ձորի մարզի Արտավան համայնքի հարակից տարածքներում բռնկված հրդեհների պատճառով տեղի վայրի կենդանիները և թռչունները տեղափոխվել են հարակից անվտանգ շրջաններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ բնապահպանության նախարարությունը զգոնության կոչ է անում և հորդորում ստեղծված իրավիճակից ելնելով, զգոնություն և զգուշություն ցուցաբերել , միաժամանակ հորդորում է՝ անհարկի չվնասել աղետի պատճառով տեղափոխված կենդանիներին։
Օրերս Ադրբեջանի Գարադաղի շրջանի տարածքում` դեպի Բութա գյուղ տանող ճանապարհին, բնակիչները հայտնաբերել են կենդանիների հոշոտած տղամարդու դիակ: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները, որոնց քննության արդյունքում պարզվել է, որ կենդանիները պոկել են տղամարդու ձեռքերն ու ոտքերը:
Պիտեր Չիննը փոխում է կյանքի ընկալման և ծննդյան ըմբռնման մեր տեսակետը իր` 3D ուլտրաձայնային սկանի, նանոտեսախցիկների և համակարգչային գրաֆիկայի օգտագործմամբ:
Մարդիկ սովոր են կարծել, որ որպես հավատարմության և անձնազոհության չափանիշ ընտրյալի հանդեպ մարդն է հանդիսանում: Սակայն պարզվում է, որ կենդանիների շարքում ևս ոչ պակաս ռոմանտիկներ և միասերներ կան, որոնք կարծես պահպանում են երդումը “միասին լինել թե ուրախության և թե տխրության պահերին, քանի դեռ մահը նրանց չի բաժանել”:
Գյումրու կենդանաբանական այգու արջերի ու առյուծների խնդրի մասին բազմաթիվ լրագրողական նյութեր են հրապարակվել ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային լրատվամիջոցներում: Վերջապես խնդրին արձագանքեց նաև ՀՀ բնապահպանության նախարարությունը: Նախ երկու արջերը տեղափոխվեցին Երևանի կենդանաբանական այգի, իսկ երեք առյուծների հարցը մնում է: Բնապահպանության նախարարի հրամանով տեղի է ունեցել «Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու ...
Ծաղիկների անուշ բույրը միայն մարդկանց չէ, որ դուր է գալիս: Ձեզ ենք ներկայացնում ծաղիկների բույրն ու գույնը վայելով կենդանիների գեղեցիկ լուսանկարներ:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում ավարտվել է ՀՀ զինված ուժերի օպերատիվ կառավարման կենտրոնի հեռուստակոնֆերանս համակարգի ստեղծման գործընթացում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի՝ մի քանի այլ երկրների իրավապահ մարմինների հետ համագործակցության արդյունքում ձեռք բերված փաստաթղթերի բնօրինակները փաստում են, որ նշված համակարգի ստեղծման համար սարքավորումների ձեռքբերման ընթացքում ներկայացվել ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: