Հայերեն   English   Русский  
Մարկ Էսփեր
ԱՄՆ պետդեպարտամենտը տեղեկություն չի ունեցել այն մասին, թե ԱՄՆ-ի հատկապես որ դեսպանատներն է նկատի ունեցել նախագահ Դոնալդ Թրամփը, երբ հայատարարել է, որ Իրանը հարվածներ է պատրաստել ամերիկյան չորս արտերկրյա ներկայացուցչությունների վրա: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով CNN հեռուստաընկերությանը:
Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը հայտարարել է, որ որևէ որոշակի ապացույցներ չի տեսել առ այն, որ «Ղուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սուլեյմանին մտադիր է հարձակում գործել ամերիկյան չորս դեսպանատների վրա: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը՝ հղում անելով CBS News-ին:
ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերն առայժմ չի կարող ասել, թե Թուրքիայի իշխանությունները որքանով են լուրջ տրամադրված ամերիկացի զինվորականների համար Ինջիրլիք ավիաբազան փակելու հարցում: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը, նա այս մասին երեկ ասել է լրագրողներին՝ հավելելով, որ մտադիր է հարցը պարզել իր թուրք գործընկերոջ հետ զրույցում:
ԱՄՆ պաշտպանության նախարարության նորանշանակ ղեկավար Մարկ Էսփերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ձգտում Պարսից ծոցի տարածաշրջանում լարվածության ուժեղացման և պատրաստ է առանց նախապայմանների Իրանի հետ երկխոսության: Գրում է Gazeta.ru-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: