Հայերեն   English   Русский  
ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Հայկական բարեգործական ընդհանուր միության Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի հետ համագործակցությամբ հաջորդ տարի շուրջ 45 ձեռներեցների 3-5 շաբաթ տևողությամբ վերապատրաստման դասընթացների կուղարկի Սիլիկոնյան հովիտ: Այս մասին դեկտեմբերի 18-ին տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ասաց, որ այս տարի տնտեսումների հաշվին շուրջ 1 մլրդ դրամ հավելյալ հատկացվել է ռազմաարդյունաբերական համալիրին նոր մշակումներ, նոր նախագծեր մշակելու նկատակով, և այդ գումարն արդեն իրացրել են:
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի դեկտեմբերի 10-ին` ժամը 01:00-ից 07:00-ն ընկած ժամանակահատվածում թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ:
Հայաստանն արդեն տասներորդ տարին է, ինչ ՀՀ պետական մրցանակ է հանձնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրում ունեցած անձանց: 2019-ի դափնեկիրն է «Origami World» տեսության հիմնադիր,«Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծող Տակեո Կանադեն՝ Ճապոնիայից:
Դուբայի թագաժառանգ և Դուբայի սպորտային խորհրդի (DSC) նախագահ Ն.Գ. Շեյխ Համդան բին Մուհամմեդ բին Ռաշիդ Ալ Մակտումի հրավերով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 14-15-ը Արաբական Միացյալ էմիրություններում (ԱՄԷ) մասնակցում է «Արհեստական բանականությունը սպորտում» (DAIS) համաժողովին, որն անցկացվում է որպես ցանցային հարթակ`մարզական արդյունաբերության ոլորտում արհեստական բանականության լուծումներ ներդնելու նպատակով:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից տեղեկացնում են, որ տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որը վարել էր նախարար Հակոբ Արշակյանը։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: