Հայերեն   English   Русский  
Ռոբերտ Մանուկյան
Հատուկ քննչական ծառայությունում օրերս քրեական գործ է հարուցվել ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի եղբորը՝ «Սամ-Հար» ՍՊԸ-ի տնօրեն Ռոբերտ Մանուկյանի նկատմամբ ոստիկանությունում բռնություն գործադրելու դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում է Ռոբերտ Մանուկյանի պաշտպանը։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ պաշտոնատար անձի կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող մի խումբ անձանց կողմից խոշտանգումը։
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ավագյանը այսօր՝ օգոստոսի 8–ին որոշում կայացրեց բավարարել քննիչի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականունով հայտնի Մելիք Մանուկյանի եղբորը՝ «ՍԱՄ-ՀԱՐ» ՍՊԸ–ի տնօրեն, գործարար Ռոբերտ Մանուկյանին:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Հովհաննես Ավագյանի նախագահությամբ այսօր՝ օգոստոսի 7–ին կքննի ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականունով հայտնի Մելիք Մանուկյանի եղբոր՝ գործարար Ռոբերտ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը։
ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի մելո» անունով հայտնի Մելիք Մանուկյանի դեմ իրականացված մահափորձի դեպքի վայրից մեքենան հեռացնելու գործով օգոստոսի 3–ին ձերբակալված Մանուկյանի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը երեկ երեկոյան ազատ է արձակվել արգելանքից։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: