Հայերեն   English   Русский  
քուրդ զինյալներ
Թուրքիայի ընդդիմությունը մտահոգված է երկրի ղեկավարության կողմից Սիրիայում քուրդ զինյալների դեմ նախապատրաստվող նոր ռազմական գործողության առնչությամբ:
Թուրքական աղբյուրներում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Իրաքի հյուսիսում թուրքական օդուժի կողմից իրականացվող «Մագիլ» ռազմական գործողության ընթացքում ԱՄՆ-ն աջակցություն է ցուցաբերել «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) գրոհայիններին:
Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների կին մարտիկները վճռական են իրենց հողերից վռնդել թուրքերին: Այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռաֆիկա Մալիքը: Նա նշել է, որ ինքն ու իր ջոկատի մյուս անդամները պատրաստ են միջազգային կոալիցիայի հետ համատեղ պայքարել «շուն Էրդողանի» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:«Մենք միջազգային կոալիցիոն ուժերի հետ միասին մինչև վերջ կկռվենք «շուն Էրդողանի», «Իսլամական պետություն» ահաբեկչական ...
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը իսլամիստների դեմ կռվող քուրդ կնոջ՝ Ջոաննա Փալանիի համար սահմանել է 1 միլիոն դոլար գլխագին: Այս մասին գրում է Al Arabiya-ն:Մասնավորապես, կայքը գրում է, որ խմբավորման տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Դանիայից Սիրիա մեկնած ու Իսլամական պետության դեմ մարտնչող քուրդ մարտիկին սպանողը կպարգևատրվի 1 միլիոն դոլարով:
Բանակցությունների վերջին արդյունքներով Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները պայմանավորվել են համաձայնեցնել միմյանց քաղաքականութունը Սիրիայի վերաբերյալ և վերականգնել համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում, հաղորդում է Daily Telegraph-ը։
Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները օդային հարվածներ են հասցրել Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալների դիրքերին Հյուսիսային Իրաքում, հաղորդում է «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Հարյուրավոր սիրիացիներ Թուրքիայից վերադարձել են սահմանային Թալ Աբյադ քաղաք, որը քուրդ զինյալները Իսլամական պետությունից ազատագրել են մեկ օր առաջ:Կանայք, ծերեր և երեխաներ իրենց իրերը ձեռքներին անցել են սահմանը:
Սիրիայի հյուսիսում քրդական ինքնապաշտպանական ուժերից մի կին ինքն իրեն պայթեցրել է պաշարված Կոբանի քաղաքի մոտ, ոչնչացնելով «Իսլամական պետություն»ահաբեկչական խմբավորման մի քանի զինյալի, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ներկայում փորձում են պարզել ոչնչացվածների թիվը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: